Լրահոս 24/7
10.07.2023

ԱՄՆ դեսպանն այցելել է Շիրակի մարզ

ԱՄՆ դեսպանն այցելել է Շիրակի մարզ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։

«Մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել եմ ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին նշել եմ, որ ուրախ եմ հյուրընկալելու դեսպանին և առանձնահատուկ պատասխանատվությամբ կներկայացնի Շիրակի մարզը, քանզի դեսպանն առաջին անգամ է այստեղ․

«Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան, գիտեմ, որ առաջին անգամ եք Գյումրիում, սիրով ձեզ կպատմեմ մեր մարզի և մարզկենտրոնի մասին: Լինելով արդյունաբերական լուրջ կենտրոն՝ երկրաշարժից հետո Գյումրին կորցրեց երբեմնի հզորությունները, տասնամյակներ շարունակ քաղաքի վերականգնման ու կառուցման տարատեսակ ծրագրեր են իրականացվել։ Ու դեռ անելիքներ կան։

Որքան էլ դժվար ճանապարհ է անցել Շիրակը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում՝ փոքր ու միջին բիզնեսում, թեթև արդյունաբերության մեջ, գյուղատնտեսությունում, առաջ գնալու համար։ Գյումրին այն հազվագյուտ քաղաքներից է, որ պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը և ունի մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու»։

Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար․

«Պարոն մարզպետ, զգացված եմ ձեր առանձնահատուկ վերաբերմունքից։ Ինձ համար պատիվ է լինել Շիրակի մարզում, հյուրընկալվել ձեզ և զրուցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Վստահ եմ, եթե կա փոխադարձ պատրաստակամություն, ապա համագործակցության նոր հեռանկարներ կնախագծվեն»։

Կարևորել եմ հետերկրաշարժյան ժամանակաշրջանում ԱՄՆ կառավարության կողմից Շիրակի մարզին ցուցաբերած օժանդակությունը և անդրադառնալով հայ-ամերիկյան բարեկամությանը՝ վստահություն հայտնել, որ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և այդ համատեքստում կամրապնդվի նաև ապակենտրոնացված գործընկերությունը։

«Տիկին դեսպան, մենք պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք նոր նախաձեռնություններ ու ծրագրեր իրականացնել ձեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում»։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին, մարզում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես ՏՏ բնագավառում առկա տեղաշարժերին, տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնություններին։

Հանդիպման ավարտին միմյանց փոխանցեցինք հուշանվերներ»,- հայտնել է մարզպետը՝ ֆեյսբուքի իր էջում։

Լրահոս
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան