Հատկապես էներգետիկ ճգնաժամի ներկա պայմաններում՝ չի պակասում Սարսանգի նկատմամբ ուշադրությունը:
Նախընթաց տեղումնառատ շաբաթները փոքր-ինչ բարելավել են Արցախի խոշոր ջրամբարի վիճակը, բայց, մասնագետները նշում են, որ վերականգնման համար անհամեմատ երկար ժամանակ է պահանջվելու։
Արցախի Հանրային հեռուստաընկերրության հաղորդմամբ, մասնագետների մասնակցությամբ հերթական քննարկումն է կայացել Ստեփանակերտում:

















