Ջրվեժ համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նորակառույց մանկապարտեզի պայմաններին:
Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, արժեքը 707 մլն դրամ է, ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 347 մլն դրամ:
«Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակելով տեսանյութ այցից՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մանկապարտեզը կկարողանա ընդունել 200 երեխայի:














