Լրահոս 24/7
11.07.2023

ՀՀ-ում արբիտրաժային ոլորտը զարգացնելու նպատակով ուսումնասիրվել է Միլանի փորձը

ՀՀ-ում արբիտրաժային ոլորտը զարգացնելու նպատակով ուսումնասիրվել է Միլանի փորձը

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ներկայացուցիչները մասնակցել են Իտալական արբիտրաժային օրվա շրջանակում անցկացվող «Արդարությունը միջազգային արբիտրաժում» խորագրով կոնֆերանսին:

Այցի շրջանակներում Հիմնադրամի և արբիտրաժային կենտրոնի ներկայացուցիչները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Հերբերտ Սմիթ Ֆրիհիլս (Herbert Smith Freehills) և Լինքլեյթերս (Linklaters) իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով հատկապես պետության ներգրավվածությամբ արբիտրաժային վարույթների առնչությամբ հարցեր, ինչպես նաև առանձին հանդիպում է կազմակերպվել Բոկկոնիի (Bocconi) համալսարանի պրոֆեսոր Քեթրին Ռոջերսի հետ՝ քննարկելով Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կայացման ու զարգացման, ինչպես նաև դրա գործունեության կազմակերպման առնչությամբ տարբեր կարևոր հարցադրումներ:

Հանդիպումների օրակարգն ամփոփվել է Միլանի արբիտրաժային պալատ այցելությամբ, որտեղ այցի մասնակիցները Միլանի արբիտրաժային պալատի գլխավոր քարտուղար Ստեֆանո Ացցալիի և պալատի աշխատակիցների հետ միասին քննարկել են արբիտրաժային հաստատության կառավարման մի շարք առանձնահատկություններ, այդ թվում՝ Միլանի արբիտրաժային պալատի փորձը և նմանությունները հայաստանյան իրականության հետ:

Կոնֆերանսին մասնակցում էին ոլորտի հայտնի ներկայացուցիչներ արբիտրաժի հարուստ մշակույթ ունեցող եվրոպական տարբեր երկրներից, որոնց նաև առանձին ներկայացվել են Հայաստանում արբիտրաժի ոլորտի զարգացումներն ու Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծումը:

Լրահոս
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան