Փարիզը մտադիր է Կիև տեղափոխել հեռահար հրթիռներ. այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանելուն պես։
«Մենք որոշել ենք Ուկրաինային հանձնել նոր հրթիռներ, որոնք թույլ կտան հարվածներ հասցնել մեծ հեռավորության վրա»,- ասել է նա։














