Լրահոս 24/7
11.07.2023

Փորձում են ՀՀ-ում դեղերի շուկան բարելավել

Փորձում են ՀՀ-ում դեղերի շուկան բարելավել

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացրել է օրենսդրական նախագիծ, համաձայն որի, առողջապահության նախարարությունն այսուհետ ցանկացած ներկրված դեղորայքի համար կտա այնպիսի փաստաթուղթ, որի արդյունքում ՊԵԿ-ը կարող է տրամադրել դրոշմապիտակ, և դեղատները վարչական պատասխանատվության չեն ենթարկվի՝ վաճառելով չգրանցված դեղորայք: Նրա խոսքով, նախագծի նպատակը ՀՀ-ում դեղերի շուկան բարելավելն է:

Ըստ Զեյնալյանի՝ փոփոխության անհրաժեշտությունը ծագել է, երբ տեսչական մարմինը դեղատներում հայտնաբերել է դրոշմապիտակավորված, բայց ՀՀ-ում չգրանցված, ըստ այդմ՝ անօրինական ներկրված դեղորայք:

Նախագծով նախատեսվում է նախ ինտեգրել ԱՆ-ի և ՊԵԿ-ի համապատասխան համակարգերը, որպեսզի ՊԵԿ-ը կարողանա ստուգել ներկրման հավաստագրի առկայությունը, և հավաստիանալ, որ նախարարությունն իսկապես թույլատրել է այդ ապրանքը ներկրել Հայաստան, որից հետո նոր կտրամադրվեն համապատասխան դրոշմապիտակները:

Ելույթով հանդես է եկել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որ հայտարարել է, թե նախագծով դեղերի կարգավորման էֆեկտիվություն է բարձրացվում.

«Այն պարագայում, երբ դեղը ներմուծվում է ոչ թե ԵԱՏՄ երկրներից, այլ ընդհանուր մաքսային տարածքի շրջանակներից, որոշ տնտեսվարողներ ունեին հնարավորություն՝ առանց հավաստագիր ստանալու, ՊԵԿ-ին դիմելով, ստանալ դրոշմապիտակներ և դրանք փակցնել դեղի վրա:

Այսուհետ նրանք պետք է ոչ միայն նշեն տրված հավաստագրի համարը՝ ՊԵԿ-ից ստանալու համար դրոշմապիտակներ, այլև կստեղծվի ուղիղ կապ՝ ՊԵԿ-ԱՆ, որպեսզի հավաստի լինի նաև ստանալու փաստը, հավաստագրված լինելու փաստը»,- շեշտել է նախարարը:

Լրահոս
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան