Լրահոս 24/7
11.07.2023

Գրիգոր Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Գրիգոր Մինասյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Օլիվիե Լըֆեբվրը՝ Հարավային Կովկասում Ներքին անվտանգության տարածաշրջանային կցորդը:

Դեսպան Լույոն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և վերջինս հուլիսի 21-ից կփոխարինի Օլիվիե Դեկոտինին:

Հանդիպման ընթացքում նախարար Մինասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամուր հարաբերությունները և իր երախտագիտությունն է հայտնել դեսպան Անն Լույոյին՝ Արդարադատության նախարարության ծավալուն օրակարգին շարունակաբար աջակցելու համար:

Նախարար Մինասյանը նաև նշել է, որ մեծագույն պատիվ էր աշխատել Անն Լույոյի հետ՝ որպես բարձրակարգ դիվանագետի և հույս է հայտնել, որ հետագայում առիթ կլինի աշխատելու պաշտոնավարման այլ ուղղություններով:

Դեսպան Լույոն իր երախտագիտությունն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Ֆրանսիան մշտապես Հայաստանի կողքին է:

Դեսպանը նաև բարձր է գնահատել Նախարարության բարեփոխումներն՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը և շնորհավորել էական առաջընթացի համար:

Նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները՝ դատական և իրավական, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում՝ ինստիտուցիոնալ, գործառութային և օրենսդրական կարգավորումների լավարկման ուղղություններով:

Կողմերը հանգամանորեն քննարկել են հայ-ֆրանսիական իրավական ոլորտի օրակարգը՝ նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման, դատական համակարգի թվայնացման, փողերի լվացման իրավական կարգավորումների, ապօրինի գույքի բռնագանձման կառուցակարգերի կիրարկման հետ կապված հարցերն ու նախանշել են համագործակցության հետագա շրջանակը:

Անդրադարձ է կատարվել նաև արդարադատության մատչելիությանը, ատելության խոսքի քրեականացմանը, խտրականության բացառմանն ուղղված իրավակարգավորումների նախանշմանը, ոլորտային մասնագետների կարողությունների զարգացմանը, դատավորների և դատախազների վերապատրաստմանը և այլն:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը հայ-ֆրանսիական բազմոլորտ օրակարգային հարցերի շուրջ:

Լրահոս
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան