Լրահոս 24/7
11.07.2023

Երևանում բացվել է Խորեն Հովհաննիսյանի անվան նորակառույց մարզադպրոցը

Երևանում բացվել է Խորեն Հովհաննիսյանի անվան նորակառույց մարզադպրոցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողաջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Վարչապետը նախ շրջել է մարզադպրոցով, ծանոթացել իրականացված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին:Վարչապետը շնորհավորել է Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման առիթով և նշել. «Կան մարդիկ, որոնք իրենք իրենց, իրենց ընտանիքին չեն պատկանում, այլ ավելի լայն շրջանակի են պատկանում, պատկանում են երկրին, ժողովրդին: Խորեն Հովհաննիսյանն այդ անուններից մեկն է։

Մյուս կողմից, իհարկե, դա այդ մարդկանց համար շատ ուրիշ բարդություններ է ստեղծում, որովհետև նման մարդկանց, մանավանդ՝ երիտասարդ սերունդը, ով ոգեշնչվել է, սովոր են, մոտավորապես, սրբացնել, կատարյալ դարձնել, իսկ ոչ մի մարդ էլ կատարյալ չէ, և ամեն սովորական մարդկային շարժում կարող է խնդիր առաջացնել այդ առումով։ Ուրախ եմ, որ այսօր այսպիսի առիթով ենք հավաքված, որտեղ նաև ընդգծում ենք, որ մենք արժեքները չենք մոռանում, մարդկանց, նրանց վաստակը և ներդրումը չենք մոռանում»։

Վարչապետի խոսքով՝ խորհրդանշական է, որ մարզադպրոցի բացմանը ներկա են մարդիկ, որոնց անվան մարզադպրոցների բացման առիթով կրկին հնարավորություն կլինի հավաքվել:

«Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցն է կառուցվում Գյումրիում, Արթուր Աբրահամի մարզադպրոցի կառուցման ընթացքն է մեկնարկել Երևանում, Վիկ Դարչինյանի հետ աշխատանքային քննարկումների մեջ ենք: Քաղաքական որոշումը կա, մնում է շարունակությունն ապահովել:

Սիմոն Մարտիրոսյանի դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտվում են, և նախնական պլանով օգոստոսին պետք է բացումը տեղի ունենա։ Շատ կարևոր որոշում ենք կայացրել` Ռոման և Մալխաս Ամոյանների մարզադպրոցը կառուցել Ալագյազ խոշորացված համայնքում: Այս պրոցեսը պետք է տեղի ունենա։

Բայց ես նաև ուզում եմ ասել, որ այս պրոցեսն առաջին հերթին գնահատանք է մեր մեծանուն մարզիկների վաստակին և Հայաստանին բերած համբավին, մյուս կողմից էլ՝ սա սպորտի մասսայականացման կարևոր գործիք է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ բազմաթիվ ծնողներ, երեխաներ, իմանալով «Խորեն Հովհաննիսյան» ակադեմիայի գոյության մասին, կշտապեն, հատկապես, այստեղ, որովհետև այդ անունը, ժառանգությունը, մթոնոլորտն իր հետ շատ բան կբերի։

«Պարոն Հովհաննիսյան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ: Իհարկե, Ֆուտբոլի ֆեդերացիան է իրականացրել այս ծրագիրը՝ Կառավարության աջակցությամբ, և մենք այս գործընթացը կշարունակենք: Շատ ուրախ եմ, որ հենց այսպիսի գնահատանքի խոսք ասելու առիթ ունեմ Ձեզ, որովհետև գիտեմ և հիշում եմ, որ Ձեր ֆուտբոլային կարիերան էլ հեշտ չի եղել, ինչքան փառք է եղել, այդքան էլ բարդություններ, դժվարություններ, խնդիրներ են եղել։Շատ ուրախ եմ, որ և՛ խորհրդային շրջանում, և՛ խորհրդային շրջանից հետո այդ բարդ ճանապարհն անցնելով՝ եկել հասել ենք այս հանգրվանին։

Պատկերացնո՞ւմ եք, թե այս դպրոցից ինչ ակնկալիքներ են ձևավորվելու, թե ի՞նչ ֆուտբոլիստներ պետք է դուրս գան։ Իհարկե, աստղային մտասևեռումն այդքան էլ լավ բան չէ, որովհետև, առաջին հերթին, կարևոր է, որ մեր երեխաները սպորտով և ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն ունենան։

Առաջին հերթին, առողջ ապրելակերպը, մարզական ապրելակերպը հնարավորինս շատ տարածվի, բայց մյուս կողմից, երբ դա իրական ծավալներ ունենա երկրում, ինչպես ասում են, հաճելին օգտակարի հետ կհամատեղվի։ Որքան զանգվածային լինի սպորտը, այդքան ավելի շատ աստղեր ունենալու հնարավորություն կունենանք:

Իսկ որ մենք դա ունենում ենք, կարծում եմ, այս լսարանում դա բացատրելու և ապացուցելու կարիք չկա, որովհետև այստեղ ներկա են մարդիկ, ովքեր ապացուցել են, որ սեփական աշխատանքով կարող են հասնել հաջողությունների: Համոզված եմ, և այստեղ ներկա մարդիկ դրա մասին են խոսում, որ տաղանդը, աշխատասիրությունն ինքն է ամենամեծ հովանավորը և ամենամեծ ծանոթը։

Հակառակը՝ տաղանդի և աշխատասիրության հաղթանակը բերում է նրան, որ մարդիկ հերթ կանգնեն, թե ինչով օգտակար լինեն»,- նշել է վարչապետը։

Լրահոս
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան