«ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել», – հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի երկրորդ օրվա մեկնարկից առաջ իր ելույթում Շառլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն «հիանալի համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և աշխատում, որ ԵՄ-ն ավելի մեծ դերակատարում ունենա՝ որպես անվտանգության երաշխավոր»։
Ըստ պաշտոնյայի՝ այդ ամենը համաձայնեցվում է ՆԱՏՕ-ի հետ:














