Հուլիսի 12-ին՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:














