Լրահոս 24/7
12.07.2023

Վարչապետը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին

Վարչապետը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին:

Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և պետքարտուղարի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Ձերդ Վսեմություն, ուրախ եմ Ձեզ ողջունելու Հայաստանի Հանրապետությունում: Բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման գործում: Բարձր ենք գնահատում նաև այսօրվա այցը և պատրաստակամությունը՝ նոր լիցք հաղորդել Հայաստանի Հանրապետության և Վատիկանի հարաբերություններին:

Հայաստանում շատ ջերմ են հիշում Հռոմի Ֆրանցիսկոս և Հովհաննես Պողոս պապերի այցերը 2001 և 2016 թվականներին, բայց նաև պիտի ընդգծեմ, որ սա Վատիկանի պետքարտուղարի առաջին այցն է Հայաստան: Եվ ինձ համար մեծ պատիվ է Ձեզ ընդունել: Սա վկայում է մեր հարաբերությունների նոր լիցքի մասին: Բարով եք եկել»:

Իր հերթին, Պիետրո Պարոլինին նշել է.

«Շնորհակալություն պարոն վարչապետ, շնորհակալություն, որ տվեցիք այս հնարավորությունը՝ հանդիպելու, երկխոսություն ունենալու ու մտքեր փոխանակելու Ձեզ հետ: Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում՝ ճիշտ այն բարյացակամ հարաբերությունների կոնտեքստում, որ արդեն գոյություն ունեն: Վստահաբար այս այցելությունը կնպաստի դրանք ավելի զարգացնելու:

Վերջերս նաև շատ դրական փոփոխություն տեղի ունեցով, որ Առաքելական նվիրակի՝ Վատիկանի դեսպանի ներկայությունը կա Հայաստանում, շնորհակալություն ենք հայտնում Ձեր այս տրամադրվածության համար»:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող ճգնաժամին, 44-օրյա պատերազմից հետո առկա հումանիտար հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Պիետրո Պարոլինին Սուրբ Աթոռի պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման գործընթացին:

Լրահոս
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
14:09
Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
13:57
«ՊԵԿ ծառայողները նույնիսկ Սիրուշոյի խանութներն են մտել»․ Լևոն Քոչարյան
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
13:43
Արագածոտնի դատախազությունը ծանր հանցագործություններով դատարան է հանձնել 5 քրեական վարույթ
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
13:28
Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
13:14
ԱՄՆ-ը սպառել է ՀՕՊ հրթիռների շուրջ 80 տոկոսը. CNN
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
12:56
Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12:43
Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան
12:19
Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց վկաների մահվան շքերթ. Անդրանիկ Քոչարյան