Կիևը լրացուցիչ ականազերծման սարքավորումներ կստանա Փարիզից. այս մասին Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ֆրանսիացի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինան Շվեդիայի հետ ռազմական համագործակցության երկու համաձայնագիր է ստորագրել։














