Գյումրու ամերիկյան անկյունում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպել է ԱՄՆ կրթական փոխանակման ծրագրերի շրջանավարտներին, ապա Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի շահառուների հետ զրուցել համայնքներում երիտասարդների ներգրավման ու մասնակցության մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից:
Նշվում է, որ դեսպանը նաև շրջել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, որը գործակցում է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և մարզում բարձր տեխնոլոգիաների զարգացման կարևոր հանգույց է։














