Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է չմասնակցել հուլիսի 12-ին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է The New York Times-ը։
«Չորեքշաբթի օրը Զելենսկին մեղմացրել է իր հրապարակային հայտարարությունները, սակայն երեքշաբթի երեկոյան նա սպառնացել է, որ չի մասնակցի Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստին», – ասվում է հրապարակման մեջ։














