Լրահոս 24/7

Մշակութային հաստատությունների ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրով մշակույթը ևս կարևոր առաջնահերթություն է, որն առաջին հերթին հանրության կրթական մակարդակի շարունակական բարձրացման, մարդկային կապիտալի զարգացման հարթակ է, և իր ուղիղ ազդեցությունն է ունենում քաղաքացիների հանրային, այդ թվում՝ քաղաքացիական և քաղաքական հարաբերությունների որակի վրա: «Կառավարության ծրագրով նախատեսված գործողություններից մեկն այն է, որ մշակութային հաստատությունները, պետական բյուջեից ստանալով ֆինանսավորում, պետք է հոգ տանեն նաև սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ: Այս չափանիշներով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ 2021 թվականին թատերական ներկայացումներից ստացված հասույթը կազմել է 773,9 մլն դրամ, միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթ է եղել 264 հազար դրամի չափով:

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ թատրոնների և համերգասրահների ենթակառուցվածքների բարելավման համար 2022 թվականին հատկացվել են 1 միլիարդ 284 միլիոն դրամի չափով միջոցներ: Մշակութային հաստատությունների պայմանների բարելավումը բարձրացրել է նաև հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, և հաստատությունների 90 %-ը գրանցել է սեփական եկամուտների աճ՝ 2019 թվականի համեմատ:

«Ֆինանսավորման փորձնական մոդելի շրջանակում յուրաքանչյուր տարի թատերահամերգային կազմակերպությանը կտրամադրվի իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այդ գումարը կարող է օգտագործվել պահպանման ծախսերի, աշխատակիցների վարձատրության բարձրացման, նոր, վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ այս տարի ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2022 թվականին թատրոնի տոմսերի վաճառքից գեներացված սեփական եկամուտները կազմել են 614,4 մլն դրամ. սա միայն տոմսերի վաճառքի գումարն է, քանի որ ընդհանուր արտաբյուջեն թատրոնի համար կազմել է ավելի քան 749 մլն դրամ, այսինքն՝ թատրոնը 2019 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկել է իր սեփական եկամուտների ծավալը:

Ըստ նախարարի՝ 2023 թվականի համար թատրոնը կանխատեսել է, որ կգրանցի շուրջ 841 մլն դրամի սեփական եկամուտ։ Այս տարի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 1.4 մլրդ դրամի ֆինանսավորում է ստացել: «Կանխատեսվող սեփական եկամուտների չափը հաշվի առնելով` թատրոնի ընդհանուր ֆինանսավորումը պետք է կազմեր 1.68 մլրդ դրամ, և այդ պարագայում փորձնական մոդելի ներդրման շրջանակում թատրոնին հավելյալ տրամադրում ենք 233.5 մլն դրամ»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ այդ միջոցների շրջանակում թատրոնը պետք է բեմադրի առնվազն 2 նոր ներկայացում ` հրավիրելով նաև արտերկրի մասնագետների։

Ֆինանսավորման նոր մոդելի արդարացման դեպքում մինչև 2026 թվականն այն կներդրվի ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող բոլոր 21 թատերահամերգային կազմակերպություններում։

Նախարարն ընդգծել է՝ առաջարկվող մոտեցումը բխում է ՀՀ մշակույթի պահպանության և տարածման և հանրահռչակման ռազմավարությունից, որտեղ առանձնակի կարևորվում է մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացումը:

Կառավարության նիստում հարցի վերաբերյալ ծավալվել է քննարկում: Կարևոելով նախագիծիը՝ Վարչապետը շեշտել է, որ մշակութային հաստատությունների զարգացումը ռազմավարական ուղղություն է:

«Սա մեր կարևորագույն բարեփոխումներից է, որի իրականացման ուղղությամբ տարիներ շարունակ ծախսում ենք մեծ էներգիա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ մշակույթը մեր երկրի ռազմավարական ուղղություններից է: Տնտեսվարությունը թատրոնների ու մշակութային հաստատությունների անբաժան մասը պետք է լինի, այսինքն՝ այդ կառույցները ֆինանսապես ու տնտեսապես պետք է լինեն առողջ»,-նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ թատրոնների և համերգասրահների կապիտալ ծախսերը շեշտակի աճել են:

Թիվ 1

Recent Posts

Երեք-չորս պատերազմ անցած, տասնյակ հազարավոր զոհեր տված ժողովրդից ի՞նչ եք պահանջում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Լսեք,…

2 minutes ago

ԵՄ-ն կամավոր հիմունքներով հիմնադրամ կստեղծի Ուկրաինային աջակցելու համար

Եվրամիությունը կամավոր հիմունքներով քննարկում է Ուկրաինային 20-ից 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն ուղարկելու համար սեփական…

11 minutes ago

Ոչ մի իշխանություն չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…

26 minutes ago

Ինչու՞ է Վիտկոֆը ԱՄՆ վերադարձի ճանապարհին կանգառ ունենում Բաքվում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…

43 minutes ago

Աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող. Միրզոյան

«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…

60 minutes ago

Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա. նախարար

«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…

1 hour ago