Facebook
21.09.2019

Հանրայինի ղեկավարների կամայականությունների «շնորհիվ» ՀՀ հարկատուների փողերը կրկին գնալու են փեսա Միշիկի գրպանը

Հանրայինի ղեկավարների կամայականությունների «շնորհիվ» ՀՀ հարկատուների փողերը կրկին գնալու են փեսա Միշիկի գրպանը

Վարչապետի երեկվա՝ Հանրային այցելությանը դեռ կհասնեմ, իսկ հիմա՝ այն մասին, թե Հանրայինում ինչ է փոխվել հեղափոխությունից հետո:

Հեղափոխությունը պարզապես Հանրային չի էլ մտել: Մի կարճ ժամանակով թափանցեց, երբ նոր նախագահի նախկին խորհրդականը (առանց անունների էլ պարզ է՝ ով ով է) դեռ նախկին չէր: Որքան տեղյակ եմ՝ նախագծերի հարթակը հենց նրա առաջարկությունն էր: Նրա առաջարկությունն էր նաեւ օնլայն հեռուստատեսության առաջարկը: Առաջինը ջրվեց նրա հեռանալուց հետո, երկրորդն ընդհանրապես չկա:

Եվ ուրեմն.

ա. Նախագծերի հարթակը, որը մեկ ամիս նախագծեր ընդունեց (հետո տեղեկացանք, որ եղան մարդիկ, որոնք բառիս ամենաուղիղ իմաստով սողոսկեցին ներս՝ ընդունարանում հանձնելով իրենց նախագծերը, մի բան, որ ամեն մարդ չի կարող անել, եթե ԽԾԲ ասվածից դուրս է), մեկ ամիս էլ քննեց եւ օգոստոսի 10-ին ՀՀՌԽ նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ 612 առաջարկներից (կանոնների խախտմամբ եւ ընդունարանում հանձնածներն էլ՝ ներառյալ) գեղխորհուրդն «ընտրել է 20-ից ավելի նախագծեր, որոնց հեղինակները հաջորդ շաբաթ կհրավիրվեն հանդիպման՝ Ռադիոտուն: Մնացած հայտերի հեղինակները կստանան էլեկտրոնային նամակ»: Եվ ոչ մի խոսք այն մասին, թե ովքեր են այդ երջանիկները, որոնց նախագծերը ընտրել են, ոչ մի թափանցիկություն այն մասին, թե ովքեր են գեղխորհրդի անդամները, ինչ սկզբունքով են առաջնորդվել նախագծերը ընտրելիս: Եվ, իհարկե, չեղավ Հանրային հեռուստաընկերությանը պատշաճ (ենթադրվելիք) բացատրություն՝ այն նամակներում, որոնք ուղարկվեցին բոլոր մերժված դիմողներին՝ նույն տեքստով, եւ ոչ՝ ՀՀՌԽ նախագահի կամ գեղխորհրդի անունից, այլ Հանրային ՀԸ-ի լրատվական ծառայութան:

բ. Հանրայինի տնօրենը նախկին իշխանությունների կադրն է դեռեւս, ՀՀՌԽ նախագահը, չգիտես՝ ինչու, նրան չի ազատում, եւ ավելին՝ անգամ պաշտպանում է փողերի յուրացման մեղադրանքներից, մի բան, որը շատերի համար անհասկանալի է եւ ոմանք այդ մասին արտահայտվել են արդեն:

գ. Նույն Հանրայինի տնօրենի ձեռքերն այնքան երկար են ու ամենահաս (կարծես նախագահի փոփոխությունը ոչ մի հետեւանք չի ունեցել), որ նա շարունակում է ՀԸ-ում հովանավորել, տեղավորել իր ընկերներին, ծանոթներին, հին բարեկամներին:

դ. Արդեն երեք օր է Լոս Անջելեսի ARTN ՀԸ նախագահը խոսել եւ փաստեր է ներկայացրել Հանրայինի կամայականությունների մասին, որոնց շնորհիվ եւ հետեւանքով բոլորիս պատկանող այս հեռուստաընկերությունը վերահեռարձակման իրավունքը կրկին տվել է «ՊանԱրմ Ինք» ընկերությանը (Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մեդիահոլդինգ): Եվ, փաստորեն, ՀՀՌԽ նախագահի՝ մամուլին այսօր տված պարզաբանումից պարզ դարձավ, որ մեղադրանքը, մեղմ ասած, անհիմն չէ, ու ՀՀ հարկատուների փողերը կրկին գնալու են փեսա Միշիկի գրպանը:

ե. Հանրայինում մինչ օրս չի փոխվել եթերի բովանդակությունը: Կան հատուկենտ հաղորդումներ, ինչ-որ կոսմետիկ դրվագներ, բայց ընդհանուր քաղաքականություն, որով հետհեղափոխական Հանրայինը կառանձնանար ռոբասերժական Հանրայինից, չկա:

զ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային երեկվա այցելությունը հնամնացուկ տնօրենը ողողեց ՀԸ-ի արխիվի մասին տեղեկություններով, տեխնիկական միջոցների ցուցադրությամբ, մեկ-երկու մասնագետի ներկայացմամբ, իսկ շարքային աշխատողը, լրագրողը, մարդը, որի աշխատանքի արդյունքում ստեղծվում է ՀԸ-ի արտադրանքը, մնաց վարագույրի հետեւում: Կոռուպցիոն մի քանի գործերով անցնող (ըստ ԶԼՄ-ների) տիկինը առիթն օգտագործեց վարչապետին ցուցադրելու, թե որքան պուպուշն է ինքը: Այլ հարց է՝ վարչապետը հավատա՞ց նրան, թե՞ ոչ:

Եվ վերջապես՝

է. Նախագծերի հարթակին ես էլ մասնակցեցի: Ներկայացրել էի երկու նախագիծ՝ հավատով, որ Հանրայինի նոր ղեկավարությունը անաչառ կլինի: Այդ նախագծերից մեկը, որը նվիրված է Սփյուռքին եւ մինչեւ հիմա նման նախագիծ ոչ մի ՀԸ չի արել, դեռ կարող էի իրականացնել 2003-ին, եթե քոչարյանամերձ՝ իմ այն ժամանակվա ընկերներից մեկին լսած լինեի (պիտի մոռանաս, որ ընդդիմադիր ես եղել երբեւէ) եւ պայմանները ընդունեի:

Մյուսը ՀՀ պետականության կայացման մեջ մեծ դերակատարում ունեցած մի մարդու էր վերաբերում: Ինչպես կռահեցիք՝ երկուսն էլ մերժվել են նույն տարտամ, ոչինչ չասող տեքստով, որի մասին վերեւում նշեցի: Այս վերջին առիթով կրկին ուզում եմ նշել, որ ինձ շատ հետաքրքիր է, թե ովքեր են այն մարդիկ, որոնց նախագծերը ընդունվել են եւ թե արդյոք այդ նոր նախագծերի շարքում կհեռարձակվեն այնպիսի հաղորդումներ, որոնք կլինեն միանգամայն ինքնուրույն եւ ոչ մի աղերս չեն ունենա մերժվածների հետ, գաղափարի որեւէ կրկնություն չի լինի մերժվածների եւ ընդունվածների միջեւ: Շատ կուզենայի, որ նման դեպքերում մերժվածների հեղինակները խոսեին եւ ոչ միայն: Ինքս խոստանում եմ դա անել: Նաեւ փորձ անել ինչ-որ ձեւով-ճանապարհով-միջոցներով նախագծերս կյանքի կոչել: Աստված ինձ օգնական:

Հարգանքներս:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է