Լրահոս 24/7

ՀՀ ՆԳՆ-ն ընդունել է Լիտվայի ՆԳՆ պատվիրակությանը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Լիտվայի ՆԳՆ պատվիրակությանը՝ ոստիկանության գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորությամբ։

Հանդիպմանը ներկա են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը և Ծառայության տնօրենի տեղակալները։Կամո Ցուցուլյանը ողջունել է հյուրերին և կարևորել երկկողմ փոխգործակցությունը։

Ծառայության տնօրենը ընդգծել է Եվրամիության «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, որն իրականացնելու են Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում /CEPA/ և ԵՄ լավագույն փորձի առաջնահերթություններին համահունչ, ինչի հիմնական նպատակն է, ի թիվս այլ գործողությունների, նաև աջակցել ՆԳ փրկարար ծառայությունում ընթացող բարեփոխումներին։

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել միասնական աշխատանքով նախանշել հետագա համագործակցության ուղղությունները։

Հյուրերը հետաքրքրվել են նաև Հայաստանի փրկարար ծառայության՝ երկրաշարժների հետևանքների հաղթահարման գործնական կարողություններով և հույս հայտնել, որ ոլորտում հայկական փորձը օգտակար կլինի նաև լիտվացի գործընկերներին։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի Փրկարար ծառայության և Լիտվայի փրկարար ծառայության դեպարտամենտի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման, կինոլոգիական և ջրափրկարարական ծառայությունների ոլորտներում փորձի փոխանակման, նաև կրթական ծրագրերի անցկացման հնարավորություններին վերաբերող հարցեր։

Թիվ 1

Recent Posts

Որքան է կազմում ՀՀ-ի պետական պարտքը․ նախարարի պարզաբանումը

Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 մլրդ…

3 minutes ago

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 10-12 աստիճանով

Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ը սպասվում…

20 minutes ago

Ալիեւի «հաղթակամարը» փլուզվել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Նա ասել…

43 minutes ago

ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է Պուտին-Թրամփ բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջնորդի դեր է ստանձնում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել…

1 hour ago

ԱՄՆ դեսպանն այցելել է Լոռի Բերդ

Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…

1 hour ago

9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր

NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…

2 hours ago