Հինգ ըմպելիքներ, որոնց շնորհիվ կարելի է ազատվել ավելորդ քաշից

ShantNews-ը գրում է․

Գոյություն ունեն ըմպելիքներ, որոնք օգնում են ձեռք բերել մկաններ, կայունացնել արյան մեջ շաքարի պարունակությունը: Ի ուրախություն նիհարել ցանկացողների՝ նրանց կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել միանգամից մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից:

Մասնավորապես, քնելուց առաջ օգտակար կլինի խմել մեկ բաժակ տաք կամ սենյակային ջերմաստիճանի կաթ: Այս ըմպելիքը պարունակում է տրիպտոֆան և կալցիում, որոնք նպաստում են լավ քնելուն, ինչը կարևոր է, քանի որ դրա պակասը նպաստում է ճարպային հյուսվածքի աճին: Բացի այդ, կաթն օրգանիզմի համար սպիտակուցների աղբյուր է, իսկ դրանք ամրացնում են մկանային զանգվածը:

Խաղողի հյութի օգտագործումը (մի փոքր բաժակ) նույնպես կարող է նպաստել նիհարելուն:

Համաձայն International Journal of Obesity-ում հրապարակված ուսումնասիրության՝ խաղողի մեջ առկա ռեսվերատրոլը սպիտակ ճարպը վերածում է շագանակագույն ճարպի, որն ավելի հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից:

Մեկ այլ ըմպելիք, որն օգնում է նիհարել, կեֆիրն է: Դրա պրոբիոտիկները օգնում են աղիքներում  ավելացնել օգտակար բակտերիաների քանակը: Այս միկրոօրգանիզմների գործունեության արդյունքում բարելավվում է մարսողությունը, ինչպես նաև ավելի արդյունավետորեն են կլանվում վիտամիններն ու հանքանյութերը: Բացի այդ, կեֆիրը բարելավում է քունը, ինչպես նաև բարձրացնում է մարզումների արդյունավետությունը:

Մասնագետներն  առանձնացնում են նաև երիցուկի թեյը: Այն օգնում է հեշտ և արագ քնել: Բացի այդ, այս թեյն ունի արյան մեջ շաքարի կայունացման հատկություն, որն օգնում է նիհարելուն:

Ջուրն ունիվերսալ ըմպելիք է: Պարզվել է, որ եթե քնելուց առաջ ջուր եք խմում, այն ուժեղացնում է քնի վերականգնող ազդեցությունը:

editors

Recent Posts

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

18 mins ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

19 mins ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

21 mins ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

27 mins ago

«Հայկական կողմը դեռ հետևում է BRICS-ին». Կոպիրկինը հոդված է հրապարակել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրեսում» հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է BRICS-ի դերին, հնարավորությանը…

30 mins ago

«Если меня все-таки грохнут, то это будет память обо мне» Мемуары Алексея Навального «Патриот» вышли на 26 языках. Главное

Американское издательство Knopf выпустило мемуары Алексея Навального. Книга, получившая название «Патриот», одновременно вышла в 36 странах…

2 hours ago