

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 45 մլն դրամ կտրամադրի Երևանի N3 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ամբողջական վերանորոգման համար։
Օրերս Ծարավ Աղբյուր 14 հասցեում գտնվող «Երևանի N3 ՏՄԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Մսրիկյանը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Բադալյանը քննարկել են ընթացիկ աշխատանքները, դրանց ժամանակացույցն ու ընդհանուր ծավալը, լուծումներ են տվել բաց հարցերին։
Կենտրոնի շենքի ամբողջական բարեկարգումը նախատեսվում է ավարտել սույն թվականի նոյեմբերին։
ՏՄԱԿ-ի հիմնական գործառույթն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը, և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է։
Կենտրոնի մասնագետները՝ հոգեբանները, հատուկ մանկավարժները, սոցիալական մանկավարժները, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ են տրամադրում Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ուսումնական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 1000 երեխաների։
Մանկավարժական աշխատողների և ծնողների համար պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ, մշակվում և հրատարակվում է ուսումնամեթոդական գրականություն:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…