Categories: Facebook

Ի՞նչ կցանկանայի, որ իմ երկրի վարչապետը հասցներ ԱՄՆ իշխանություններին. Արամ Սարգսյան

Ի՞նչ կցանկանայի, որ իմ երկրի վարչապետը հասցներ ԱՄՆ իշխանություններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

«Հայաստանը ինքնիշխան ու զարգացող պետություն է եւ իր օրակարգում տնտեսական հեղափոխություն ու ազգային անվտանգության դիվերսիֆիկացումն ունենալով՝ առաջարկում է քննարկել համագործակցությունը գունավոր մետաղների ու ջրային ռեսուսների, ավիացիայի, նոր աէկ-ի կառուցման, վերականգնվող էներգետիկայի, Ամերիկյան համալսարանին կից ինժիներական, մետալուրգիական եւ կիբեռնետիկայի ֆակուլտետներ բացելու հարցերը՝ իրենց փորձարարական լաբորատորիաներով հանդերձ։ Բյուրականի Աստղադիտարանի արդիականացումը եւ ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա նոր արագացուցիչների մշակումն ու տեղադրումը… Հայաստանը պատրաստ է քննարկել ամերիկյան զենք գնելու տարբերակները՝ ինչու՞ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ի անդամ լինելով ռուսական Ս-400-ներ ունենալ, ՀԱՊԿ անդամ Հայաստանը չի կարող «Պետրիոտներ» ու անօդաչուներ գնել ԱՄՆ-ից: Ու ԱՄՆ-ին հասկացնել, որ հայկական կողմը Լավրովի պլանին դիմակայելու է միանշանակ, եւ ԱՄՆ-ի օժանդակության կարիքն ունի: Գոնե՝ չխանգարելու համար: Ու էլի մի տասնյակ հարցեր, որ չեն կարող բարձրաձայնվել, բայց պիտի քննարկվեն, որ կոնկրետություն ունենանք ու առաջ գնանք»,–նշել է նա:

editors

Recent Posts

Սպանվել է «Իսլամական պետության» Իրաքի հրամանատարը

Իրաքի վարչապետ Մոհամեդ շիա աս-Սուդանին երեքշաբթի օրը հայտարարել է, որ սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման…

16 seconds ago

Բլինքենը ժամանել է Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել։ Ըստ Reuters-ի՝ իսրայելական ուժերի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից…

13 mins ago

Իսահակյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի  23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:…

25 mins ago

ՀՀԿ-ն սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՀՀԿ ԳՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Հայաստանի Հանրապետության…

27 mins ago

Պուտինը կատակել է, որ Մոդին իրեն առանց թարգմանիչ էլ է հասկանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ առաջնորդների…

29 mins ago

Չինաստանի նախագահը ժամանել է Կազան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծզինպինը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդում…

49 mins ago