Արցախ
22.07.2023

Արցախում շուրջ 15,000 քաղաքացի գործազուրկ է դարձել. ՊԵԿ նախագահի տեղակալ

Արցախում շուրջ 15,000 քաղաքացի գործազուրկ է դարձել. ՊԵԿ նախագահի տեղակալ

Այս պահին 14,600-ից ավելի քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը, և այս ցուցանիշն ամեն օր ավելանում է։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` հուլիսի 21-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը։

«Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով Կառավարությունը, սկսած հունվար ամսից, նախաձեռնել է ութ միջոցառում, որը անմիջականորեն ուղղված է կա՛մ աշխատատեղերի պահպանմանը, կա՛մ արդեն իսկ աշխատանքը կորցրած քաղաքացիների եկամուտների փոխհատուցմանը։

Այս ծրագրերից երեքը իրականացվել է Պետական եկամուտների կառավարման կոմիտեի միջոցով։ Վերջին ծրագիրն այս պահին ավարտին է հասցվում։ Երեք ծրագրերն էլ ուղղված են եղել տնտեսության առավելապես տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին որոշակի դրամական միջոցների փոխհատուցմանը, որպեսզի հնարավոր լինի վճարել վարձու աշխատողների աշխատավարձերը և նրանցից պահվող հարկերը։

Այս ծրագրի շրջանակներում բյուջեից տրամադրվել է ավելի քան 1 մլրդ 937 մլն դրամ գումար, որն ուղղվել է 4600-ից ավելի վարձու աշխատողների աշխատավարձերի և նրանցից պահվող հարկերի փոխհատուցմանը»,- ներկայացրել է Ա. Մուսայելյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով Արցախի տևական շրջափակման հետևանքով տնտեսությունում ձևավորված նոր իրողությունները, և քանի որ արդեն իսկ շատ ոլորտներում տնտեսավարող սուբյեկտներ հնարավորություն չունեն շարունակելոը գործունեությունը, նշված ծրագրերը հիմնականում ութերորդ միջոցառմամբ փոխակերպվել են սոցիալական ուղղվածության, այսինքն՝ ուղղված են բոլոր չաշխատող անձանց, այդ թվում՝ անչափահասների և կենսաթոշակառուներին եկամուտների ապահովմանը։

«Շրջափակումից ի վեր իրենց գործունեությունը դադարեցրել են 1450 տնտեսավարող սուբյեկտներ, իսկ արդեն Արցախի ամբողջական պաշարումից հետո՝ 790 տնտեսավարող սուբյեկտներ։ Սա, իհարկե, իրական պատկերը չէ, քանի որ մեծ թվով տնտեսավարող սուբյեկտներ, որոնք այս պահին գործունեություն չեն իրականացնում, դեռևս հարկային մարմին դիմումներ չեն ներկայացրել՝ պաշտոնապես գրանցելու իրենց գործունեության դադարեցումը. գտնվում են, այսպես ասած, սպասողական վիճակում։

2827 տնտեսավարող սուբյեկտներ գործում են մասնակիորեն` իրենց արտադրական հզորության միայն չնչին մասով։ Այդ են վկայում նաև 2023 թվականի առաջին կիսամյակում նրանց իրացման շրջանառությունների մասով արձանագրված ցուցանիշները»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ 2022 թվականի առաջին կիսամյակի համեմատ` հանքարդյունահանման ոլորտում գործող սուբյեկտների իրացման շրջանառությունը կրճատվել են 94 տոկոսով, շինարարության ոլորտում՝ 89, արտադրության ոլորտում՝ 60,6, առևտրի ոլորտում՝ 54,5, էներգետիկայի բնագավառում՝ 41,8 տոկոսով։

«Բնականաբար, հուլիս ամսում արդեն մի շարք այլ ոլորտներում ևս շրջանառության ահագին կրճատումներ կան: Այս պահին տեղեկատվական բազզայում հուլիս ամսվա տվյալները չկան, սակայն ակնհայտ է, որ, օրինակ, տրանսպորտի, հանրային սննդի, շինարարության բնագավառներում շրջանառությունն արդեն իսկ հասել է, այսպես ասած, զրոյական ցուցանիշի»,- նշել է ԱՀ ՊԵԿ նախագահի տեղակալը` հավելելով, որ այս ամենը շղթայական էֆեկտով բերել է աշխատատեղերի կրճատման։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է