Հասարակություն

«ՀՀ-ն Հռոմի հետ կիսում է մի ողջ անտիկ պատմություն»․ Հռոմի քաղաքապետ

Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի հետ:

Ողջունելով նախագահին՝ քաղաքապետն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Ձեզ Հռոմում: Հայաստանը մի երկիր է, որը Հռոմի հետ կիսում է մի ողջ անտիկ պատմություն և այսօր մեծ ուրախություն է մեր հարաբերությունների զարգացման մասին Ձեզ հետ խոսելու այս հնարավորությունը: Հայաստանը բարեկամ երկիր է և Ձեր այցը լավ առիթ կարող է դառնալ մեր համագործակցության հետագա խորացման համար»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Շատ ուրախ եմ այսօր գտնվել Հռոմում և հանդիպել Ձեզ հետ, ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Տեղական իշխանությունների նկատմամբ և շատ լավ եմ հասկանում Ձեր աշխատանքի ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Համոզված եմ նաև, որ պարոն քաղաքապետի համար մեծ պատիվ է Հռոմի նման քաղաքի ղեկավար լինելը, Դուք մեծ և պատասխանատու առաքելություն ունենք՝ պահել, պաշտպանել ու սերունդներին փոխանցել Հռոմի շունչն ու ոգին»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի հետագա խորացման օրակարգային հարցեր: Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ Երևանի և Հայաստանի համար շատ կարևոր է ծանոթանալ պատմամշակութային ժառանգության և հնագիտական արժեքների պահպանության ու վերականգնման իտալական փորձառության և լավագույն ավանդույթների հետ, որի շրջանակում փոխգործակցության լայն հնարավորություններ կան:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Երևանում և Հռոմում փոխադարձ մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների անցկացման հնարավորության և այդ ուղղությամբ քայլերի իրականացման վերաբերյալ:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

4 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

4 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

4 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

4 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

5 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

5 hours ago