«Ճանապարհը հեշտ չէ». Լավրով

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

«Այսօր օգտակար զրույցներ ունեցանք մեր գործընկերների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Նախ կազմակերպվեց ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական երկկողմ բանակցությունների երկու փուլ։ Մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների վիճակը և նախանշեցինք հետագա քայլերն ամենաբարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։ Հետո մենք երեքով հանդիպեցինք՝ քննարկելու տարածաշրջանային օրակարգը, առաջին հերթին՝ կապված Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Մենք մեր զրուցակիցներին ուրվագծեցինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից արված զեկույցներն այն քայլերի մասին, որոնք ցանկալի է անհապաղ ձեռնարկել՝ ելնելով Ղարաբաղի բնակչության սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով, անխափան էլեկտրաէներգիայով և գազամատակարարմամբ ապահովելու շահերից։ Սա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից։

Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ հանգուցալուծմամբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020, 2021 և 2022 թվականներին ընդունած եռակողմ հայտարարություններին համապատասխան։ 

Խոսեցինք այս պայմանագրերում պարունակվող մեկ այլ կարևոր դրույթի մասին. նկատի ունեմ անխոչընդոտ տեղաշարժի ապահովումը, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը ողջ տարածաշրջանում։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց սահմանազատման հարցերին, որոնք սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջ շարքի և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցերի հետ։

Մենք ակնկալում ենք, որ այս պայմանագրի ստորագրումը կլինի մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը, որը կլինի հայերի և ադրբեջանցիների ջանքերի շնորհիվ, որոնք նախաձեռնվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպումների ժամանակ։

Ճանապարհը հեշտ չէ։ Բազմաթիվ բարդ ու կարևոր խնդիրներ կան լուծելու։ Դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականին Ալմա-Աթայում նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրի համաձայն։ Դրա արդյունավետությունն այսօր հաստատվել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարության կողմից։ Դրան համապատասխան՝ կառուցվում է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը։

Հայկական կողմը հասկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտությունը հնարավորինս շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները (այս դեպքում՝ Ադրբեջանը), ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները։

Ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց նկատմամբ։ Հայերը պատրաստ են նույնն անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում։

Հարցերը հեշտ չեն. Հուսով եմ, որ այսօրվա քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել այս և այլ ոլորտներում բանակցային գործընթացին։ Ամենամոտ արդյունքն այս փուլում եռակողմ աշխատանքային խմբում համաձայնության ձեռքբերումն է՝ երեք փոխվարչապետների գլխավորությամբ, որոնք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ։ Այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաև տրանսպորտի ոլորտում խոստումնալից նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն բնույթ։

Մենք պայմանավորվեցինք փորձել վերսկսել երկխոսությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քաղաքական փորձագետների միջև երկրորդ «ուղով»: Մենք նաև հույս ունենք (այսօր մենք դա առաջարկել ենք) եռակողմ երկխոսություն սկսել խորհրդարանականների միջոցով։

Հուսով ենք, որ բանակցային գործընթացը կշարունակվի։ Մենք հասկանում ենք և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի շահագրգռվածությունը միջնորդներ օգտագործել ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլ նաև այլոց։ Մենք ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնելու Բաքվին և Երևանին համաձայնության հասնելու հարցում, ովքեր մեզ նման աշխատում են այս ուղղությամբ։ Բայց չպետք է փորձեր արվեն արհեստականորեն որոշակի պայմաններ պարտադրել ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների։

Մեր գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ այս նախաձեռնության համար։ Մենք կշարունակենք եռանդուն աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ՝ ներառյալ այս տարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ևս մեկ գագաթնաժողով անցկացնելու ծրագրերը»։

Թիվ 1

Recent Posts

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

4 minutes ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

5 minutes ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

26 minutes ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

57 minutes ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

1 hour ago

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստ

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացել է ՓՄՁ…

1 hour ago