Facebook
23.09.2019

Առգրավվել են տեսախցիկները՝ Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով

Առգրավվել են տեսախցիկները՝ Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով

Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով:

Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի եւս երկու սպա:

Կան տեղեկություններ, որ միջադեպին մասնակցել է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը ստուգվում է:

Փոխնդապետը տեղափոխվել է հիվանդանոց՝ «Փակ ծանր ԳՈՒՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նա կոմայի մեջ է:

Լրահոս
Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան
20:00
Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան
Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը
19:56
Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը
Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ
19:43
Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ
Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է
19:29
Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է
Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները
19:14
Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները
Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները
18:53
Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները
Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից
18:36
Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից
BRICS-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագիր
18:33
BRICS-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագիր
ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում
18:20
ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում
Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ
18:12
Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ
Զինված հարձակում Անկարայում
18:08
Զինված հարձակում Անկարայում
Սիմոնյանը և Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել
18:05
Սիմոնյանը և Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել
Lonely Planet-ը ՀՀ-ն ճանաչել է 2025 թվականի լավագույն 10 զբոսաշրջային ուղղությունների մեջ
18:01
Lonely Planet-ը ՀՀ-ն ճանաչել է 2025 թվականի լավագույն 10 զբոսաշրջային ուղղությունների մեջ
Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
17:51
Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Միրզոյանն անդրադարձել է «3+3» ֆորմատով  տեղի ունեցած հանդիպումներին
17:41
Միրզոյանն անդրադարձել է «3+3» ֆորմատով տեղի ունեցած հանդիպումներին