Լրահոս 24/7

Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի հայտարարությունը

Շվեդիայի Ռայխստագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է հրապարակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի ներքոստորագրյալ անդամներս, խորապես անհանգստացածենք Արցախի (Լեռնային Ղարաբաղի) իրադրությամբ:

2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի իշխանության կողմից հովանավորվող հատուկ ծառայության գործակալները, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, շրջափակեցին Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Արցախի 120.000 բնակիչ հայտնվել է պաշարման մեջ: Ավելին, Արցախի Հանրապետության մոտ 30 հազար բնակիչ զրկվել է հայրենիք վերադառնալու հնարավորությունից, նրանցից հազարավորները դեռևս չեն միացել իրենց ընտանիքներին:

2023 թվականի հունվարի 9-ից խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանի և Արցախի միջև գործող միակ բարձր լարման գծով, որն առաջացրել է էներգետիկ և մարդասիրական լուրջ խնդիրներ:

Օրական վեց ժամ էլեկտրաէներգիա է սպառվում, 48 տոկոսով նվազել է Էլեկտրաէներգիայի սպառումը:Ապրիլի 23-ին Ադրբեջանը անօրինական անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, ինչը մենք դատապարտեցինք մեր նախորդ հայտարարության մեջ և կրկնում ենք, որ Լաչինի միջանցքով պետք է լինի մարդկանց և առևտրային ազատ ու բաց տեղաշարժ:

Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջովին շրջափակեց Լաչինի միջանցքը, երկու ուղղություններով արգելեց անհատների և առաջին անհրաժեշտության իրերի (սնունդ, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, վառելիք) տեղափոխումը, այդ թվում՝ Կարմի խաչ միջազգային կազմակերպության և ռուսական խաղաղապահների միջոցով:

Հունիսի 5-ից մարդասիրական առաքումների կասեցումներին զուգահեռ սպառվում են սահմանափակ ներքին պաշարները, որոնք ավելի են վատացնում իրավիճակը, սնունդը, դեղորայքը, վառելիքը, առաջին սպառման ապրանքները շուտով լրիվ կսպառվեն՝ 120 հազար բնիկ հայերին մեկուսացնելով և թողնելով զանգվածային ճակատագրական հետևանքների շեմին:

Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը և արտաքին աշխարհից նրա մեկուսացումը, որը հետապնդում է Արցախի ժողովրդին բռնի ենթարկելու նպատակ, խորացնում է հումանիտար ճգնաժամը և հիմք է ստեղծում մարդկության դեմ Ադրբեջանի շարունակական հանցագործությունները ցեղասպանության հանցագործության վերածելու համար։

Կոչ ենք անում համաշխարհային հանրությանը կոշտ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի վճռի դրույթների, Միջազգային դատարանի որոշումների խախտումը, ինչպես նաև հետևել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների և բազմաթիվ պետությունների կոչերին:

Մենք նաև կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից»,- նշված է հայտարարության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:…

17 seconds ago

BRICS-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագիր

BRICS-ի պետությունների գագաթնաժողովը, որը մեկնարկել է Կազանում հոկտեմբերի 22-ին, կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Միջոցառմանը ներկա…

3 mins ago

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

17 mins ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

24 mins ago

Զինված հարձակում Անկարայում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել է՝ ահաբեկչական հարձակում է եղել…

29 mins ago

Սիմոնյանը և Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի…

31 mins ago