Լրահոս 24/7

BRICS-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագիր

BRICS-ի պետությունների գագաթնաժողովը, որը մեկնարկել է Կազանում հոկտեմբերի 22-ին, կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Միջոցառմանը ներկա են ավելի քան 20 պետության ղեկավարներ, մոտ 20 հազար հյուր։

Բարձրաստիճան պաշտոնյաների թվում, բացի BRICS-ի ղեկավարներից, գագաթնաժողովին մասնակցում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ինչպես նաև Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի, Վիետնամի, Պաղեստինի և այլ երկրների ղեկավարներ։

Առաջին օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիմնականում երկկողմանի բանակցություններ է վարել։

Մասնավորապես, Նոր Զարգացման Բանկի նախագահ, Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի, BRICS-ի հիմնադիր երկրների ղեկավարների՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ։

BRICS երկրները գագաթնաժողովում ամփոփիչ հռչակագիր են ընդունել՝ «Ամրապնդել բազմակողմանիությունը՝ հանուն արդար գլոբալ զարգացման և անվտանգության» վերնագրով:

Ասոցիացիայի երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը բազմակողմանիությանը և միջազգային համակարգում ՄԱԿ-ի կենտրոնական դերի պահպանմանը:

Ամփոփիչ հռչակագրում BRICS-ի երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների ցանկությանը` ավելի նշանակալից դեր խաղալ համաշխարհային գործերում:

Գագաթնաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաև Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններին, և հռչակագրում կոչ են արել ամրապնդել զենքի չտարածման ու զինաթափման ռեժիմը՝ ճանաչելով դրա դերը համաշխարհային կայունության պահպանման գործում:

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

20 mins ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

23 mins ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

36 mins ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

51 mins ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

1 hour ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

1 hour ago