Երեկ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են 2024թ պետական բյուջեի ծրագրերը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր էջում հայտնել է, որ առանձնահատուկ կարևորել է ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին տրվող գումարների նպատակային և արդյունավետ օգտագործման հարցը։
Մասնավորապես, ըստ Պապոյանի, ՀՀ քաղաքացիները (հարկատուները) պետք է վստահ լինեն, որ տրամադրվող գումարները ամբողջապես ծառայում են նպատակին, այն է՝ Լեռնային Ղարաբաղի և ողջ նրա բնակիչների կարիքների լուծման համար։
«Ցավոք սրտի, հատկապես Լեռնային Ղարաբաղում վերջին կոռուպցիոն բացահայտումների ֆոնին, մեր քաղաքացիների մոտ առաջացել են մտահոգություններ՝ կապված տրամադրվող գումարների արդյունավետ և նպատակային օգտագործման հետ։
Այս առումով խնդրել եմ ՀՀ ֆինանսերի նախարարին մշակել համապատասխան կառուցակարգեր՝ դրանք վերահսկելու համար: Այդ կառուցակարգերում պետք է հստակ նշվեն, թե ինչի համար եւ որտեղ են ծախսվում այդ գումարները:
Կարծում եմ ՀՀ Ազգային ժողովը ևս պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնի այդ ծախսերի արդյունավետությանը և նպատակայնությանը: Առաջիկայում թերևս անհրաժեշտ կլինի պահանջել որոշակի փաստաթղթեր դրա հետ կապված»,-գրել է Պապոյանը:
Նա նաև նշել է, որ 2022 թվականի համար պլանավորված է եղել հատկացնել 144 մլրդ դրամ, սակայն իրականում տրամադրվել է 176 մլրդ դրամ:
Ավելացման մի մասը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերները խնդրել են 2023 թվականի համար նախատեսված 144 մլրդ-ից 12 մլրդ-ը տրամադրել 2022 թվականի դեկտեմբերին եւ նրանց խնդրանքը կատարվել է:
Այդ պատճառով 2023 թվականի համար նախատեսված միջպետական վարկը դարձել է 132 մլրդ: Լեռնային Ղարաբաղի Կառավարության խնդրանքով և ՀՀ Կառավարության որոշումով արդեն իսկ այս տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է հավելյալ 20.4 մլրդ դրամ:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…