Արցախ
27.07.2023

Ասկերանում երեխաների համար հնարավոր չէ պատշաճ բուժզննում իրականացնել

Ասկերանում երեխաների համար հնարավոր չէ պատշաճ բուժզննում իրականացնել

Ասկերանի շրջանում շրջափակման պահից առայսօր դիմակայում ենք, և պարտավոր ենք դիմակայել, բայց ունենք բավականին մեծ խնդիրներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

«Հատկապես վառելիքի սղության պատճառով տարբեր ոլորտներում առաջացել են մի շարք խնդիրներ։

Միջհամայնքային և մայրաքաղաքի հետ կապող բոլոր երթուղիների դադարեցման հետևանքով առողջապահության ոլորտում ունենք ճգնաժամային իրավիճակ։ Կառանձնացնեի ծանր վիճակում գտնվող հիվանդների այցը բուժհաստատություններ։

Հղի կանայք ծանրաբեռնված տրանսպորտով մի կերպ հասնում էին մայրաքաղաք, այժմ երթուղու չգործելու պատճառով դա ևս անհնար է դարձել, երեխաների համար ևս հնարավոր չէ պատշաճ բուժզննում իրականացնել: Եղած դեղորայքի պաշարը քիչ է, ունենք նաև մանկական կերի պակաս»,-ներկայացրել է Հ.Ապրեսյանը:

Շրջվարչակազմի ղեկավարի խոսքով, տրանսպորտը տնտեսության երակն է, որն այսօր շրջափակման պատճառով չի գործում:

«Մեծ խնդիրներ ունենք նաև գյուղատնտեսության ոլորտում, հատկապես՝ բերքը շուկա հասցնելու և իրացնելու համար, ինչպես նաև հողատարածքները մշակելու, բանվորների տեղափոխության հետ կապված:

Բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի արտադրությամբ զբաղվող հողօգտագործողների բերքը, հնարավորության սահմաններում, իրացվում է տեղում` տվյալ տարածքի բնակչության շրջանում, բայց, հաշվի առնելով, որ տվյալ տարածքներում ևս գյուղաբնակներ են և մշակվող սեփական հողատարածքներ ունեն, այդքան էլ պահանջված չէ»,-նշել է նա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է