2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնակչությանն ու արգելափակել տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը։
Շրջափակման առաջին 6 ամիսներին Արցախում մուտք ու ելք ունեին միայն ռուս խաղաղապահները և Կարմի խաչի մարդասիրական առաքելությունը։
Նրանց օգնությամբ հումանիտար բեռներ էին տեղափոխվում Արցախ, և ծանր հիվանդները տեղափոխվում էին ՀՀ բժշկական կենտրոններ։ Սակայն հունիսի 15-ից Ադրբեջանը տոտալ բլոկադայի անցավ։
Հակարի կամրջի վրա բետոնե պատնեշ կառուցելը արգելափակեց նաև խաղաղապահների ու Կարմիր խաչի մուտքը Արցախ։ Ստեղված պայմաններում իրավիճակն օրեցօր ավելի է բարդանում։
Պատճառներից մեկը նաև այն է, որ հարցը միջազգային մամուլում բավականին քիչ է լուսաբանվել։ Unblock Humanity նախաձեռնությունն արդեն 2 ամսից ավել է՝ լրացնում է այս բացը՝ իրականացնելով միջազգային մեդիա արշավ շրջափակման մասին․ սոցիալական հարթակներում գովազդային արշավ, կապ միջազգային լրագրողների և ազդեցիկ գործիչների հետ, ակտիվ համագործակցություն Սփյուռքի հայության հետ։
Այս ամենի շրջանակներում ստեղծվել է հոլովակ՝ թիրախային լսարանին համապատասխան հատուկ շեշտադրումներով։ Այն մարդկանց ուղղորդում է unblockhumanity.com կայք, որտեղ նրանք ստանալու են հատուկ գործողության կոչեր։ Այս պահին ուղարկվում է նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. արդեն իսկ նամակների թիվը անցել է 3,000-ից:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…