Uncategorized @hy
28.07.2023

Հիմքեթ Հաջիևի 50 երանգները

Հիմքեթ Հաջիևի 50 երանգները

Ադրբեջանի ստեղծման օրվանից սուտն ու կեղծիքն ընկած են էղել այդ մտացածին պետականության հիմքում

Գողի և հանցաագործի հոգեբանությամբ օժտված այդ Չերկրի քաղաքական և հասարակական գործիչները տարիներ շարունակ կեղեքել են սեփական ժողովրդին, վարել են ծավալապաշտական պատերազմներ հարևան պետությունների հետ՝ մոլորեցրելով միջազգային հանրությանը: Այս խայտառակ երևույթի նորաթուխ, բայց արժանի քարոզիչներից է Ադրբեջանի նախագահի օգնական Հիմքեթ Հաջիևը՝ այդ տմարդի և անմեղսունակ ասունը:

Հաջիևը իր հանցակիցներից շահեկանորեն տարբերվում է իր տիեզերական բթամտությամբ: Նրա հրապարակումներից և հանրային խոսքից ընկալվում է, որ գործ ունենք հոգեշեղված անհատականության ողորմելի պատճենի հետ, որը ժամանակ առ ժամանակ նաև ձեռք է բերում մարդուն բնորոշ ռեֆլեքսներ:

Հաջիևը իր պաշտոնում նշանակվել է 2019 թվականին: Թվում է, թե կարճ ժամանակահատված է, սակայն սա էլ բավարար էր, որպեսզի Հիմքեթ Հաջիևը մերկացնի իր որակների ամբողջությունը: Հիմա մենք կանգ չենք առնի այն ծիծաղելի մանրուքների վրա, ինչպիսիք են ԿՈՎԻԴ-ի համաճարակի ժամանակ նրա ելույթները, որոնք համեմված էին էժանագին և հանրությանը մոլորեցնող արտահայտություններով և անձնական կյանքից ակնհայտ կեղծ տեղեկություններ հրապարակելով, ի դեպ Ադրբեջանն այն սակավաթիվ երկներից է, որոնք դեռևս չեն հանել համաճարակի հետ կապված սահմափակումները, ինչպիսիք են, օրինակ, փակ սահմանները: Մասնագետները սա մեկնաբանում են ամենևին ոչ սեփական հանրության հանդեպ հոգատար վերաբերմունքի տեսանկյունից, այլ որպես նոր ծավալապաշտական պատերազմի կառավարելիությունը ապահովելու ևս մի լծակ:


Հաջիևի առաջին մեծ կեղծիքը ի հայտ եկավ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ: Այդ ժամանակ նա մի նկար հրապարակեց Մինգեչաուրի ջրամբարի մերձակայքից, պնդումով որ հայկական հրետանին փորձել է հարվածել ջրամբարին: Իսկ նկարում պատկերված էր գետնի մեջ մխրճված մի արկ, և առանց հատուկ տեխնիկակն միջոցների էլ տեսանելի որ այդ արկը բառացիորեն մեխել էին նախապես փորված փոսի մեջ:

Ակնհայտ կեղծիքը մեծ արձագանք գտավ ինչպես հայկական, այնպես էլ միջազգային մամուլում: Կեղծիքը արագ բացահայտվեց: Նույն ժամանակահատվածում Հաջիևը մեղադրեց նաև հույներին՝ հայերի կողմից պատերազմին մասնակցություն ունենալու մեջ: 2022 թ հոկտեմբերի 2-ի իր բրիֆինգի ժամանակ Հաջիևը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում գտնվում են հույն վարձկաններ, այս հայտարարությունը նույնպես բացահայտ կեղծ էր և ոչնչով չապացուցված:
Այս լկտի կեղծիքը մեծ արձագանք գտավ Հունաստանում՝ հասարակական շրջանակաները խիստ քննադատության արժանացրին ստախոս Հիմքեթ Հաջիևին:

Այս խայտառակ միջադեպերից հետո Ադրբեջանի նախագահի օգնականը մի որոշ ժամանակով անցավ ընդհատակ, որպեսզի մոռացության մատնվի իր անձի շուրջ ձևավորված բացասական շղարշը:

Բայց նույնիսկ այս պարագայում նա չէր դադարում ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին՝ հընթացս հնչեցնելով ակնհայտ կեղծ և մոլորեցնող թեզեր, սակայն սրանք արդեն Ադրբեջանի պետական քաղականության թեզերն էին, և ոչ Հաջիևի:
Հաջիևի հերթական ֆիասկոն սկսեց 2022թ-ի դեկտեմբերի սկզբին սկսված Լաչինի միջանցքի շրջափակմանը զուգընթաց:

Շրջափակման սկզբում Հաջիևը մեղադրում էր ռուս խաղաղապահներին՝ միջանցքը փակելու մեջ: Այդ փուլում հաջիևյան մտքի թռիչքի գոհարները մեզ մատուցվեցին հենց այս շեշտադրումով: Բացի այդ, Հիմքեթ Հաջիևը պնդում էր, որ ադրբեջանական բնապահպաններն իրականացնում են բողոքի խաղաղ ակցիա:

Սկզբից էլ պարզ էր, իսկ հետագայում էլ հաստատվեց այդ խաղաղ բողոքի բուն նպատակը՝ Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակումը: Ամսիներ անց մեկ այլ լրատվամիջոցին տված հարցազրույցում Հաջիևը պնդում էր, որ Միջանցքը բնավ շրջափակված չէ, ինչպես պնդում է հայկական կողմը, ընդհակառակը, Լաչինի միջանցքը բաց է հումանիտար բեռների և անձանց փոխադրումների համար, կցելով ոչնչով չհիմնավորված վիճակագրական տվյալներ:

Թերևս թվարկվածը արդեն բավարար էր, որպեսզի կարծիք կազմեինք, թե ինչ է իրենից ներկայացնում Հիմքեթ Հաջիևը, բայց, ինչպես գիտեք, կատարելությունը չի ճանաչում սահմաններ, նույնիսկ եթե խոսքը գնում է բացասական նշանով կատարելության մասին:


ԵՎ հերթական մղձավանջը սկսվեց հուլիսի 26ին, երբ ՀՀ Կառավարությունը հումանիտար բեռով բարձված բեռնատարներ ուղարկեց Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս շրջափակված մեր հայրենակիցների կենսական տարրական պահանջները մեղմելու համար: Սակայն մեքենաներին վիճակված չէր հասնել Ստեփանակերտ, քանի որ ադրբեջանական իշխանությունները արգելեցին հումանիտար բեռների տեղափոխումը Լաչինի միջանցքով:


Ի դեպ՝ բեռնատարները մինչ օրս տեղակայված են հանցավոր ադրբեջանական՝ այսպես կոչված՝ Լաչինի ստուգման կետի մոտակայքում՝ Հայաստանի Հանրապետության Կոռնիձոր գյուղին հարող հատվածում:


Նույն հուլիսի 26-ի երեկոյան, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Թվիթերյան էջում գրեց, որ մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը և 360 տ բեռը ուղարկվել ԼՂ բացառապես հումանիտար նպատակերով, ի հայտ եկավ Հիմքեթ Հաջիևը: Նա մի խայտառակ մեկնաբանություն գրեց նույն Թվիթերում՝ կցելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասելով որ Բրյուսելում Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ հումանիտար նպատակներով, որպես Լաչինի միջանցքին այլընտրանք պետք է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը:


Այս կատարյալ կեղծ, ստոր և մոլորեցնող մեկնաբանությունը միանգամից հերքվեց հենց Եվրոպայի կողմից: Ժամեր անց եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժողեպ Բորելը հայտարարություն տարածեց, որում ասված էր, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող լինել այլընտրանք Լաչինի միջանցքն, և որ միջանցքը անհապաղ պետք է ապաշրջափակվի: Փաստորեն Հաջիևի հերթական կեղծիքը արդեն դուրս է եկել հայ-ադրբեջանական հարաբերությունների ծիրից և հասել է միջազգային ասպարեզ: Սույն անհատը իրեն իրավունք է վերապահում ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածել՝ վարկաբեկելով եվրոպական քաղաքական գործիչներին՝ փորձելով նրանց ներքաշել իր կեղտոտ և էժանանգին խաղերի մեջ:

Արարատ Պետրոսյան

Լրահոս
Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան
17:05
Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան
Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան
16:48
Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին
16:43
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին
Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան
16:30
Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան
Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ
16:17
Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ
Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը
16:05
Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը
Իմ հանդեպ ոչ մի կանխակալ կամ հովանավորչական վերաբերմունք չկա. Էջմիածնի նախկին քաղաքապետ
15:51
Իմ հանդեպ ոչ մի կանխակալ կամ հովանավորչական վերաբերմունք չկա. Էջմիածնի նախկին քաղաքապետ
Սա է իրականությունը, որտեղ պաշտոնյան ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում է բնական
15:41
Սա է իրականությունը, որտեղ պաշտոնյան ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում է բնական
Մենք կարող ենք Իրանի հետ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով. Ուիթքոֆֆ
15:11
Մենք կարող ենք Իրանի հետ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով. Ուիթքոֆֆ
Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան
14:51
Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան
ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. Հայկ Սարգսյան
14:30
ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. Հայկ Սարգսյան
Բոլորը պետք է վերադառնան․ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան
14:04
Բոլորը պետք է վերադառնան․ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է ձերբակալվել
13:44
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է ձերբակալվել
Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներին, որ աջակցում են խաղաղությանը. ԱԺ նախագահ
13:27
Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներին, որ աջակցում են խաղաղությանը. ԱԺ նախագահ
Չինաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիա գնել Ռուսաստանից
13:14
Չինաստանը դադարեցրել է էլեկտրաէներգիա գնել Ռուսաստանից