Լրահոս 24/7

ԱՀ ԱԺ նախագահն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի

ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը գրում է․

«Արցախում ներքաղաքական «ճգնաժամի» կամ նույնիսկ ,,իշխանափոխության,, մասին տարածված և ծավալվող ինսինուացիաներին վերջ տալու համար տեղեկացնում եմ, որ վայրկաններ առաջ եմ ավարտել Արթուր Թովմասյանի հետ հեռախոսազրույցս։

Պարոն Թովմասյանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, հուլիսի 21-ին նրա մոտ ախտորոշվել է գերճնշումային կրիզ։ Նա հետազոտվել է Ստեփանակերտում։ Արդյունքները փոխանցվել են Երևան։

Ներկայում նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո, որոնք խորհուրդ են տվել առողջությանը սպառնացող հնարավոր բարդացումներից խուսափելու համար հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։

Եթե բժշկակական նախնական եզրակացությունը հաստատվի, պարոն Թովմասյանն առնվազն մեկ տարի չպետք է իրեն ծանրաբեռնի մտավոր աշխատանքով։

Պարոն Թովմասյանը խնդրեց փոխանցել, որ շարունակում է մնալ նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմի անդամ, հրաժարականի ու հետագա համախոհ գործունեության պատրաստակամության մասին տեղեկացրել է նրան և արժանացել լիակատար փոխըմբռնման։

Առողջություն մաղթենք Արթուր Թովմասյանին, Արցախին՝ քաղաքական համերաշխություն և տոկունություն՝ հաղթահարելու ծանրագույն փորձությունը և վերադառնալու բնականոն կյանքի։

Հ․Գ․ Ընկերներիս եւ լրատվամիջոցներին խնդրում եմ տարածել։ Դրանով օգնած կլինենք Արթուր Թովմասյանին և, իհարկե, Արցախին»։

Թիվ 1

Recent Posts

Մոլդովայում հանրաքվեն տեղի է ունեցել ՌԴ-ի աննախադեպ միջամտության պայմաններում. Ստանո

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն անդրադարձել է այն պայմաններին, որոնցում անցել է Մոլդովայում…

6 mins ago

Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, որոշում է ստորագրել, որով իր օգնականներից մեկին ազատել է…

9 mins ago

Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը

Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի…

15 mins ago

Ալբանիայում ձերբակալել են նախկին նախագահին

Ալբանիայում ձերբակալել են նախկին նախագահ Իլիր Մետային։ Նրա փաստաբանը նշել է, որ քաղաքական գործչին առևանգել…

24 mins ago

Հայաստանը COP-29-ին մասնակցելու որոշում դեռ չունի. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցին, թե Հայաստանը չի՞ զղջացել, որ աջակցել է Բաքվում COP-29-ի…

37 mins ago

Էրդողանն ընդունել է Ուկրաինայի ԱԳ նախարարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգային։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների…

48 mins ago