Լրահոս 24/7

Հայաստանը COP-29-ին մասնակցելու որոշում դեռ չունի. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցին, թե Հայաստանը չի՞ զղջացել, որ աջակցել է Բաքվում COP-29-ի անցկացմանը, ասել է.

«Չէ, ո՞նց․ գերի ստացանք դրա դիմաց: Մենք ոչ թե աջակցել ենք, այլ շատ վատ իրավիճակում, վատ տրամաբանության մեջ ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա Հայաստան, բա չհամաձայնեի՞նք, ինչ է՝ մի ՄԱԿ-ի միջոցառում այնտեղ պետք է կայանար։ Իհարկե, ո՛չ»:

Ինչ վերաբերում է COP29-ին Հայաստանի մասնակցությանը, Սիմոնյանը նշել է, որ որոշում չկա․ դեռ պետք է քննարկեն.

«Համենայն դեպս, COP29-ի հրավերը և մասնակցությունը Ադրբեջանի մենաշնորհը չէ․ դա Ադրբեջանի միջոցառումը չէ, դա ՄԱԿ-ի միջոցառում է, որի անդամ ենք: Որոշում չկա, բայց կքննարկենք, կհասկանանք՝ պետք է գնալ, թե ոչ»,- ասել է նա։

«Ինձ հետաքրքրում է պահվող 23 անձանց հարցը, խաղաղության պայմանագիրը և, կարծում եմ, Ադրբեջանը պատմական շանս ունի՝ ինչ դեմքով ու այցեքարտով է հանդես գալու: Կօգտվի, թե չի օգտվի, այլ հարց է»,- ասաց ԱԺ նախագահը:

Թիվ 1

Recent Posts

Պուտինը նվերներ է պատրաստել BRICS-ի մասնակիցների համար

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նվերներ է պատրաստել Կազանում…

7 mins ago

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։…

16 mins ago

Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»

Հոկտեմբերի 21-ի երեկոյան սկսված եւ ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւը կաթվածահար է արել Բաքվի ներքաղաքային…

26 mins ago

Կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկել. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք…

36 mins ago

ՀՀ-ն ու ԱՄՀ-ն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել

2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան…

49 mins ago

ԵՄ-ի և Վրաստանի հարաբերությունները պատմական մինիմումի վրա են․ ԵՄ դեսպան

Վրաստանի և Եվրամիության միջև ներկայիս հարաբերությունների մակարդակը գտնվում է պատմական մինիմումի վրա՝ հանրապետության իշխանությունների գործողությունների…

58 mins ago