Լրահոս 24/7

Լուռ բողոքի ակցիա՝ ԵԽ շենքի դիմաց՝ հանուն Արցախի

Եվրոպական խորհրդի շենքի դիմաց հուլիսի 28-ին տեղի ունեցավ լուռ բողոքի ակցիա, որի հիմնական նպատակն էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում առկա հումանիտար աղետի վրա։ Ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնել Արցախի ապօրինի շրջափակմանը վերջ տալու համար, հաղորդում է Armenpress-ը։

Բողոքի լուռ ակցիան կազմակերպել էր Բելգիայի հայ համայնքը՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» համաեվրոպական շարժման շրջանակներում։ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ եվրոպական մի շարք երկրների հայ համայնքների ղեկավարներ հանդիպել են եւ ստեղծել այս շարժումը։

Շարժման առաջին ակցիան տեղի ունեցավ Բրյուսելի Եվրոպական թաղամասում՝ Եվրոպայի խորհրդի եւ հանձնաժողովի աշխատակիցներին ի ցույց «Միջազգային հանրության լռությունը սպանում է մեր երեխաներին», «Երեսուն հազար երեխա սննդից եւ դեղորայքից զուրկ է», «Բացեք Արցախի կյանքի ճանապարհը» կարգախոսներով, Արցախի դատարկված խանութների, մրսող եւ մոմի լույսի տակ մնացած երեխաների լուսանկարներով պաստառներն ավելի քան խոսուն էին։

Թիվ 1

Recent Posts

Կառավարությունը մերժեց հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկը

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր…

7 minutes ago

Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային՝ նշելով, որ սա գաղափարախոսական հարց է։…

27 minutes ago

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը ամբողջապես դելիմիտացվել և դեմարկացվել է

Բիշքեկում Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը պետական սահմանի մասին համաձայնագիր են…

58 minutes ago

Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…

2 hours ago

ՌԴ-ն Արցախի իշխանություններին չի տեղեկացրել սեպտեմբերի 19-ի հարձակման մասին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…

2 hours ago

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

15 hours ago