Գլխավոր
23.09.2019

Նախկինների խոստացված «Թեժ աշնան» «Պուտչային երազախաբությունը»

Նախկինների խոստացված «Թեժ աշնան» «Պուտչային երազախաբությունը»

Հայաստանյան ներքաղաքական դաշտում գործընթացները հետաքրքրական հունով են ընթանում: Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի գործին, Ամուլսարի խնդրին գումարվեց ևս մեկ աղմկահարույց և հանրային ուշադրության տիրույթում հայտնված իրադարձություն: Խոսքը վարչապետի և ԱԱԾ արդեն նախկին պետի այսպես կոչված հակամարտության մասին է:

Ակնհայտ էր, որ Վանեցյանը ուներ քաղաքական ամբիցիաներ, և ներկայումս էլ դրանք ավելի պարզորոշ կերպով են ուրվագծվում: Եվ, բնականաբար, որևէ ուժային կառույցի ղեկավար չպետք է ունենա քաղաքական ամբիցիաներ, որովհետև դա հղի է պետության նկատմամբ անկանխատեսելի հետևանքներով: Հատկապես երբ խոսքը վերաբերում է հետհեղափոխական շրջանում գտնվող Հայաստանի պես երկրին: Ինչևիցե, Վանեցյանը խոսեց սպայի պատվի մասին և վարչապետին, ըստ էության, մեղադրեց անկանխատեսելիության մեջ՝ կոչ անելով այսպես ասած կանգ առնել, իսկ Փաշինյանը նշեց, որ Վանեցյանը կարող է իր ուսադիրները նետել աղբամանը, քանի որ Վանեցյանի սկանդալային հայտարարությունները չէին բխում սպայի պատվից և ուղղված էին դեռևս այդ ժամանակ իր անմիջական հրամանատարի դեմ:

Սակայն այս կոնֆլիկտի ապոգեյը, ինչպես երևում է, սկսվում է Վանեցյանի կողմից այսօրվա հերթական սկանդալային հայտարարություններից: Վանեցյանը, ըստ էության, սպառնում է վարչապետին, որ կսկսի խոսել: Ի՞նչն է այստեղ հետաքրքրական: Դասական պուտչի ձեռագրով գործած Վանեցյանը եթե գիտի այնպիսի բաներ, որոնք կարելի է որակել որպես ներկայիս իշխանությունների կողմից կատարված հանցագործություններ, ապա ինչու է մինչև այժմ լռել: Չէ՞ որ հանցագործության մասին իմանալը, դա չկանխելը և համապատասխան գործողությունները չանելը նույնպես հանցակցություն է համարվում: Այսինքն, իր հայտարարությունից ելնելով, Վանեցյանն էլ հնարավոր հանցագործ է:  Կամ էլ  Վանեցյանը որևէ ինֆորմացիա չունի և պարզապես էժանագին շանտաժ է անում, որպեսզի արդեն իսկ ինչպես նշվեց ապագա քաղաքական գործունեության համար դիվիդենտներ հավաքի:

Ի՞նչ է սա, եթե ոչ հենց իր կողմից սպայի պատվի ոտնահարում և նաև էժանագին քաղաքական դիվիդենտ: Վանեցյանն ինքն է նշում, որ իբրև թե նախկինների հետ կապ չունի և չի ուզում իր անունը կապել նախկինների հետ: Սակայն իր գործողությունները այլ բան են վկայում: Հայաստանը ևս մեկ պալատական կամ այլ տիպի հեղաշրջմանը չի դիմանա: Իշխանությունները պետք է այնպես անեն, որ յուրաքանչյուր այդպիսի պուտչիստական նկրտում տեղում կասեցվի: Հայաստանի համար այս վճռական և պատասխանատու փուլում բոլոր կողմերից, այդ թվում և հյուսիսից, գրոհների տակ գտնվող  իշխանությունը սխալվելու իրավունք չունի: Վստահաբար կարելի է պնդել, որ գոնե այս պահին իշխանությունները լիովին կարողանում են վերահսկել իրավիճակը և նախկինների կողմից «Պուտչային երազախաբությունները» որևէ առարկայական արդյունք չեն տալու:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է