Արցախ
29.07.2023

Ադրբեջանը արգելանքի է վերցրել ԿԽՄԿ միջոցով ՀՀ տեղափոխվող հիվանդներից մեկին

Ադրբեջանը արգելանքի է վերցրել ԿԽՄԿ միջոցով ՀՀ տեղափոխվող հիվանդներից մեկին

Ադրբեջանը արգելանքի է վերցրել բուժման նպատակով կարմիր խաչի միջոցով այսօր Հայաստանի Հանրապետության բուժհաստատություն տեղափոխվող արցախի 68-ամյա քաղաքացուն։ Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Երբ Ադրբեջանին իբրև թե կոչ է արվում հարգել գոնե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է մեր քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել, սպասում ենք նոր տեղեկությունների։

Նույն երթով ՀՀ տեղափոխվող մեր քաղաքացիները Գորիս քաղաքից ներկայացած ԿԽՄԿ ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվել են Գորիսի բուժհաստատություն, իսկ ՀՀ-ում բուժված մեր քաղաքացիներին Արցախ վերադարձնելու երթը չեղարկվել է։Հատկանշական է, որ Ադրբեջանը մշտապես ամեն կերպ փորձում էր խոչընդոտել նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հիվանդներին ՀՀ տեղափոխելու գործընթացին և ամեն անգամ նոր պայմաններ էր ներկայացնում ԿԽՄԿ-ին, իսկ սա հերթական քայլն էր՝ մարդկանց մոտ ձևավորելու նույնիսկ բուժման նպատակով Լաչինի միջանցքով անցնելու մտավախություն։

Ահա սա է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Արցախը Ադրբեջան կոչելու ՀՀ իշխանությունների, Արցախի ժողովրդի նկատմամբ արդեն ամիսներ տևող հանցագործությունները անբավարար չափով դատապարտելու և գրեթե անգործություն ցուցաբերող միջազգային հանրության վարքագծի օր օրի ահագնացող հետևանքները, որոնք ցանկացած գնով պետք է կանխվեն։

Հայ ժողովուրդ, նորից ու նորից գոչում եմ, արթնացեք, դեմ կանգնեք այս ամենին»։

Լրահոս
Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղությունն ունի ուժեղ իրավական հիմք. վարչապետ
15:11
Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղությունն ունի ուժեղ իրավական հիմք. վարչապետ
Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ. վարչապետ
14:57
Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ. վարչապետ
Ցանկացած համաձայնագիր պետք է ներառի միջուկային ծրագիրը ստուգելու մանրամասն մեխանիզմներ. Գրոսսի
14:30
Ցանկացած համաձայնագիր պետք է ներառի միջուկային ծրագիրը ստուգելու մանրամասն մեխանիզմներ. Գրոսսի
Իշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան
14:14
Իշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան
ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում
13:56
ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում
Արևմուտքը փորձում է իր կանոնները թելադրել Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում. Լավրով
13:46
Արևմուտքը փորձում է իր կանոնները թելադրել Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում. Լավրով
Խայտառակություն է, որ կանանց ներգրավում են «ընտրատասովկայի» գործերում. Ալեքսանյան
13:27
Խայտառակություն է, որ կանանց ներգրավում են «ընտրատասովկայի» գործերում. Ալեքսանյան
Իրանը չի ձգտում անկայունության և պատրաստ է կառուցողական երկխոսության. Փեզեշքիան
13:09
Իրանը չի ձգտում անկայունության և պատրաստ է կառուցողական երկխոսության. Փեզեշքիան
Կարապետյանը ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսել
12:52
Կարապետյանը ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսել
ՀՀ-ն կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
12:36
ՀՀ-ն կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Հայաստանի ռազմավարությունն է լինել լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր. վարչապետ
12:23
Հայաստանի ռազմավարությունն է լինել լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր. վարչապետ
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատը. այն չի հեռարձակվի
12:21
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատը. այն չի հեռարձակվի
Կան լրջագույն խնդիրներ, որոնց լուծումը առաջնահերթ է. վարչապետ
12:03
Կան լրջագույն խնդիրներ, որոնց լուծումը առաջնահերթ է. վարչապետ
Մոտ ապագայում կհամակերպվենք նաև «ընդդիմադիր փաստաբանի» հետ. Աթանեսյան
11:37
Մոտ ապագայում կհամակերպվենք նաև «ընդդիմադիր փաստաբանի» հետ. Աթանեսյան
Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել
11:05
Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել