Գլխավոր
01.08.2023

Հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի՝ Թուրքիայի անմիջական տեսանելի ներգրավվածությամբ. Տոնոյան

Հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի՝ Թուրքիայի անմիջական տեսանելի ներգրավվածությամբ. Տոնոյան

Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը արձագանքել է ԶՈւ գլխ․ շտաբի այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին, թե պատերազմի երրորդ օրը անվտանգության խորհրդի նիստի ընթացքում զեկուցել է, որ երկրի զինված ուժերն ունակ չեն կանգնեցնել թշնակու ագրեսիան, և պնդել է, որ պատերազմը անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով։

Դավիթ Տոնոյանը հաստատեց, որ ԱԽ-ում նման խոսակցություն եղել է, և այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, որի վերաբերյալ առաջին զեկույցը ստացել է ինքը. «Դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես։ Մենք պարտավոր էինք և՛ վարչապետին, և անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառը նաև երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունն էր»։

Ըստ Դավիթ Տոնոյանի՝ հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի՝ Թուրքիայի անմիջական տեսանելի ներգրավվածությունը․ «Այդ ներգրավումը իրականացվում էր ոչ թե նախիջևանյան ու Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում, որը որևէ կերպ մեր կողմից չի հաշվարկվել։ Չէինք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 25-45 կիլոմետր հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,– ասաց Տոնոյանը։

ՀՀ պաշտպանության նախկին նախարարն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմից առաջ ռազմական գործողություններին Թուրքիայի ներգրավման հավանականության գնահատականներին։ Նա նշել է, թե սպառնալիքների գնահատման ընթացքում անդրադարձել են և դաշնակցային հարաբերություններին, և Թուրքիայի մասնակցության հավանականությանը։ Ըստ նրա՝ ճշգրիտ գնահատման պրոցես է իրականացվել նաև 2008-2010թթ․, 2016-2018թթ. «Սպառնալիքների գնահատման վերջին շրջափուլի ընթացքում աշխարհաքաղաքական պրոցեսներ չէին ընթանում։ Բայց եկեք այս հարցին ես մանրամասն անդրադառնամ փակ նիստում։ Նիստի բաց մասում միայն ասեմ, որ հաշվի ենք առել մեր դաշնակցի և այն երկրի մասնակցությունը, որի հետ դաշինքում մենք գտնվում էինք»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է