Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:
«80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»,- գրել է Հարությունյանը: