

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում։
Պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Մոսկվան Արարատի և Տավուշի մարզերի յոթ անկլավներ Ադրբեջանին վերադարձնելու՝ Բաքվի պահանջի մասին, նա ասել է. «Մենք ծանոթ ենք Բաքվի դիրքորոշմանը, Ադրբեջանի նկատմամբ նման հավակնություններ ունի նաև հայկական կողմը։ Տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում։ Սահմանազատման գործընթացը համակարգվում է համապատասխան երկկողմանի հանձնաժողովի կողմից, և մենք ողջունում ենք այն փաստը, որ հուլիսի 12-ին՝ երկար ընդմիջումից հետո, տեղի ունեցավ չորրորդ հանդիպումը»։
Զախարովան նաև ասել է, թե ՌԴ-ն պատրաստ է կողմերին խորհրդատվական, փորձագիտական, փաստաթղթային աջակցություն ցուցաբերել բոլոր, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծման գործում։
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…