Հասարակություն

Գևորգյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույք. ՀԿ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա. Գ.-ի կողմից հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է. այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Վերջինիս  նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում է կայացվել 2023 թվականի հուլիսի 3-ին՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Ա. Գ.-ն խուսափել է քրեական վարույթին մասնակցելուց: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականու­թյուն ունեցող  պաշտոնատար անձ, 2018 թվականի մայիսի 4-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, որում չի ներառել՝ թաքցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքերը, մասնավորապես՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլս և Գլենդեյլ թաղամասերում 2011 և 2015 թթ. համապատասխանաբար 490.000 ու 520.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած բնակարանները, ինչպես նաև 2016թ. 475.000 ԱՄՆ դոլարով Վելլի Վիլիջ թաղամասում գնած բնակարանն ու 2017թ. «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները:

2019թ. փետրվարի 7-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան և պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում Ա. Գ.-ն դարձյալ չի ներառել՝ թաքցրել է վերը նշված անշարժ գույքերը և «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ տվյալները:

Դրանից բացի, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն 2019 թ. ապօրինի հարստացել է, այն է՝ վերջինս հիշյալ ժամանակահատվածի համար որպես օրինական եկամուտ հայտարարագրել է 114.660 ՀՀ դրամ, սակայն նրա կողմից նույն ժամանակահատվածում կատարված ծախսերը կազմել են ավելի քան 24 մլն ՀՀ դրամ, ինչն էականորեն գերազանցել է Ա. Գ.-ի կողմից որպես օրինական եկամուտ հայտարարագրված գումարը, և ավելացված գումարը ողջամտորեն չի հիմնավորվում դրանով:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների արդյունքում Ա. Գ.-ն (2009-2012թթ. աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար) 2010 թվականի փետրվարի 2-ին ուղղակի վաճառքով և շուկայականից անհամեմեմատ ավելի ցածր՝ 9.048.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա՝ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող 2000 քմ հողամասը, իսկ 2011 թվականի հուլիսի 21-ին դարձյալ ուղղակի վաճառքով և շուկայականից անհամեմեմատ ավելի ցածր արժեքով՝ 15.834.000 ՀՀ դրամով նույն համայնքում ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող մեկ այլ՝ 3500 քմ հողամասը: Այնուհետև Ա. Գ.-ն հիշյալ երկու հողամասերը 2018 թ. օտարել է համապատասխանաբար 176.346.000 և 308.654.000 ՀՀ դրամով:

Միաժամանակ Ա. Գ.-ն 2012-ից 2018 թթ. ընթացքում կատարել է ստացած օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ, ընդհանուր՝ 90.333.097 ՀՀ դրամ գումարի ծախս, իսկ 2015 թ. տարեկան հայտարարագրում որպես տարեսկզբում առկա գումար հայտարարագրել է 720.000 ԱՄՆ դոլար, 2017թ. տարեվերջին՝ 660.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ 2015-2017 թթ. ընթացքում Ա. Գ.-ի կողմից ԱՄՆ-ում գրանցված իր բանկային հաշիվներին փոխանցված գումարների հանրագումարը կազմել է 967.700 ԱՄՆ դոլար, ինչը 247.700 ԱՄՆ դոլարով գերազանցել է 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայտարարագրված 720.000 ԱՄՆ դոլարը: Այսինքն՝ անհայտ է, թե ինչ միջոցներից է Ա. Գ.-ն կատարել 247.700 ԱՄՆ դոլարի փոխանցումը:

Վերը նկարագրված հանցավոր գործողությունների և ապօրինի հարստացման արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և գույքի հանցավոր ծագումը թաքցնելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով Ա. Գ.-ն դրանք մտցրել է օրինական շրջանառության մեջ՝ 2012-2019թթ. ձեռք է բերել մի շարք տրանսպորտային միջոցներ և անշարժ գույք, այդ թվում՝ ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանի վերը նշված ընդհանուր 1 մլն 485 հազ. ԱՄՆ դոլար արժեքով երեք բնակարանները, ինչպես նաև 2019 թ.Գլենդեյլում 1 մլն 525 հազ. ԱՄՆ դոլարով գնած առանձնատունը:

Ա. Գ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

23 minutes ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

32 minutes ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

43 minutes ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

1 hour ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

2 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

2 hours ago