Թուրքիայում առաջին անգամ կին ադմիրալ է նշանակվել։
Համապատասխան որոշումն ընդունվել է Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում, որը վարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Որոշման համաձայն՝ ռազմածովային ուժերի հրամանատարության շտաբի գնդապետ Գյոքչեն Ֆըրաթին շնորհվել է ծովակալի կոչում։