Հասարակություն

«Հաշվապահ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը Վանաձորի բյուջեից հափշտակել է 39 միլիոն դրամ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են «Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի, այնուհետև նույն կազմակերպության հաշվապահի պաշտոնները զբաղեցրած Է. Ա.-ի կողմից Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն ՀՀ դրամի հափշտակության դեպքեր:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Է. Ա.-ն, զբաղեցնելով Վանաձոր համայնքի կողմից ստեղծված «Հաշվապահ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2017 թվականի հունվարից 2020 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, էլեկտրոնային եղանակով կազմել է վճարման հանձնարարագրեր, որոնցում մտացածին՝ «Սեմինար պարապմունք» անվան տակ մտցրել է կեղծ տեղեկություններ և առանց որևէ օրինական հիմքի իր բանկային հաշվեհամարին փոխանցել 23.014.381 ՀՀ դրամ: Եվս 900.000 ՀՀ դրամ էլ մաս-մաս փոխանցել է վերոնշյալ ՀՈԱԿ-ի աշխատակիցների բանկային հաշվեհամարներին, այնուհետև՝ վերջիններիս վստահեցնելով, որ հիշյալ գումարների փոխանցումները տեխնիկական սխալմունքի արդյունք են, խնդրել է դրանք կանխիկացնել և վերադարձնել իրեն: Այդ գումարները, սակայն, Է. Ա.-ն չի մուտքագրել «Հաշվապահ» ՀՈԱԿ-ի բանկային հաշվին և հափշտակել է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Է. Ա.-ն, զբաղեցնելով հիշյալ  ՀՈԱԿ-ի հաշվապահի պաշտոնը և կրկին օգտագործելով ծառայողական լիազորությունները, 2020 թվականի հոկտեմբերի 1-ից 2022 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում վերը նշված եղանակով՝ իր և նույն ՀՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի բանկային հաշվեհամարներին առանց օրինական հիմքերի փոխանցումներ կատարելով հափշտակել է ևս 15.182.590 ՀՀ դրամ:

Այսպիսով՝ 2017-2022 թվականների ընթացքում Է. Ա.-ն, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարման հանձնարարագրերում կեղծ տեղեկություններ մտցնելով, Վանաձոր համայնքի բյուջեից «Հաշվապահ» ՀՈԱԿ-ին հատկացված և իրեն վստահված միջոցներից մեկ միասնական դիտավորությամբ հափշտակել է ընդհանուր 39.096.971 ՀՀ դրամ:

Վերը նշված հանցավոր արարքների համար Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Ներկայացված մեղադրանքում Է. Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար արգելանք է դրվել մեղադրյալին պատկանող գույքի վրա:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Թիվ 1

Recent Posts

Պապիկյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր…

14 mins ago

«Վստահ եմ՝ մոտ ապագայում կունենանք նախարարի թեկնածու». Սիմոնյան

«Փորձում ենք հնարավորինս ծանրակշիռ մարդկանց առաջարկել, բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք…

15 mins ago

Բիլ Գեյթսը գաղտնի գումար է նվիրաբերել Հարիսի ընտրարշավին

Microsoft Corporation-ի հիմնադիր Բիլ Գեյթսը գաղտնի գումար է նվիրաբերել Հարիսի ընտրարշավին։ The New York Times-ը,…

18 mins ago

«Հարևանների հետ մեր քաղաքացիներն առևտուր են անելու». Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում ադրբեջանական ԶՈւ ներկայությանը՝ նշելով. «Նրանք 200 կմ²…

20 mins ago

Այս գիշեր ցրտահարություն է սպասվում

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և 27-28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան,…

20 mins ago

Իսպանական արդարադատությունը քննում է ադրբեջանցի նախկին պաշտոնյայի գործը

Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ մի հետաքննող լրագրողների մի խումբ զբաղվել է Ադրբեջանի նախկին Ազգային…

22 mins ago