Հասարակություն

Օգոստոսին սաստիկ շոգ չի կանխատեսվում

Օգոստոսի 4-ին մեր երկիրը գտնվում է Սև ծովից թափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, այս պահին հանրապետության մի շարք շրջաններում առկա են հորդառատ անձրևներ։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Առավոտյան խիստ ինտենսիվ անձրևներ են գրանցվել Գավառի հատվածում, 20 րոպեում դիտվել է մինչև 25 մմ տեղում, ինչը մեծ քանակություն է։ Ունենք նաև սառ օդի ներթափանցում հյուսիս-արևմուտքից, երեկվա համեմատ հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը նվազել է 7-10 աստիճանով»,- ասաց նա։

Սուրենյանը նշել է, որ օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։ Ջերմաստիճանն առաջիկա օրերին չի բարձրանա, օգոստոսի 6-8-ը կդիտվի մի փոքր բարձրացում։ «Հանրապետության ամենատաք հատվածներում այս պահի դրությամբ 38 աստիճանից բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում։ Բոլոր օրերին հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին կդիտվեն ամպրոպային տեղումներ»,-ասաց նա։

Թիվ 1

Recent Posts

Լուկաշենկոն կմասնակցի 2025թ. նախագահի ընտրություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կմասնակցի 2025 թվականի նախագահական ընտրություններին։ «Այո՛, Օլյա, կգնամ»,-…

5 seconds ago

Փաշինյանն անդրադարձել է սահմանազատման գործընթացին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սահմանազատման գործընթացին․ «Հանձնաժողովների կանոնակարգում սահմանված է…

5 mins ago

Քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կառավարության «300 դպրոց,…

20 mins ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է DFC գործադիր տնօրենի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա…

30 mins ago

Արսեն Թորոսյանը Արծվիկ Մինասյանին կոչ է արել այլ հերոսներ փնտրել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, դիմելով «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանին, կոչ…

32 mins ago

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրեց

Ազգային ժողովն այսօր փակ-գաղտնի քվեարկությամբ Վիգեն Քոչարյանին ընտրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, իսկ…

47 mins ago