Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է․
«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող իրավիճակով: Անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունն և մարդասիրական հրատապ կարիքների լուծումը: ՆԱՏՕ-ն խրախուսում է բոլոր շահագրգիռ կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցված համաձայնագրին հասնելու ուղղությամբ»:

















