ուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսին ծրագրում է երկրորդ շրջագայությունը Պարսից ծոցի երկրներ, իսկ հաջորդ ամիս նա կմեկնի Գերմանիա։ Այս մասին հայտնում է CNN Türk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմում իր աղբյուրներին։
Ավելի վաղ Էրդողանը աշխատանքային այցով եղել է Կատարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում։ Առաջին շրջագայության ընթացքում ստորագրվել են 50,7 մլրդ դոլարի պայմանագրեր։
Ըստ CNN Türk-ի՝ օգոստոսին Էրդողանը պետք է այցելի Բահրեյն, Օման, Քուվեյթ և Իրաք։
Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերին Թուրքիայի ղեկավարը կմասնակցի Հնդկաստանում սեպտեմբերի 9-10-ը կայանալիք G-20–ի գագաթնաժողովին, իսկ սեպտեմբերի 18-19-ը ԱՄՆ-ում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Սպասվում է նաեւ, որ աշնան առաջին ամսին նա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…