Երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Վանաձորից Երևան ժամանած մի խումբ հաշմանդամ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» առանց հիմնավորման արգելվել է։ Ավելի ուշ նոր գրառում հայտնվեց, որտեղ նշվում էր, թե միջադեպը եղել է ոչ թե «Ջրաշխարհ»-ում, այլ դրա հարևանությամբ գտնվող «Aquatek Sport Complex»-ում։
Հասմիկ Սողոմոնյանը, ով Վանաձորից Երևան եկած երեխաներից Հայկ Մարկոսյանի տատն է, Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, թե դեպքը «Aquatek Sport Complex»-ում է եղել․ «Ես իմ ուզածին հասա։ Իմ ցանկությունն այն է, որ ոչ մի հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող չբախվի նման խնդրի, ու այս աղմուկը դաս լինի սպասարկման ոլորտի համար»,- ընդգծեց Սողոմոնյանը։
Նշենք, որ կատարվածին արձագանքեցին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, ինչպես նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Այնուհետ «Ջրաշխարհը» պարզաբանեց միջադեպը՝ նշելով, որ օգոստոսի 6-ին, ժամը 13:00-ի սահմաններում, երկու երիտասարդ և մեկ պատանի մոտեցել են «Ջրաշխարհ»՝ 8 հաշմանդամ երեխաների ընդունելու հարցով․
«Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները և պատրաստակամություն հայտնել՝ երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալել և նրանց հանգիստը կազմակերպել, ինչպես նաև ծանոթացրել «Ջրաշխարհում» գործող ներքին կանոնակարգին: Հայտնելով իրենց գոհունակությունը՝ տղաները հեռացել են վերադառնալու պայմանով, բայց չեն վերադարձել»,– նշված է պարզաբանման մեջ։
Մեկնաբանություն ստանալու նպատակով Radar Armenia-ն փորձեց կապ հաստատել միջադեպի մյուս կողմի՝ «Aquatek Sport Complex»-ի ներկայացուցիչների հետ, բայց դա այդպես էլ չհաջողվեց։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…