Իրանը սկսել է փորձարկել գերձայնային թևավոր հրթիռ, որը հանդերձված է ուղղահոս օդառեակտիվ շարժիչով։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ առաջին սերնդի թևավոր հրթիռները հանդերձված էին հասարակ հրթիռային շարժիչներով, ինչպես նաև շարժման կառավարման համար նախատեսված տուրբոռեակտիվ շարժիչներով:
Նոր սերնդի հրթիռները կազմում ունեն ուղղահոս օդառեակտիվ շարժիչ, ինչը թույլ է տալիս մեծ արագություն զարգացնել: