«IBA»-ի Մարդու իրավունքների ինստիտուտի իրավաբան, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիայի» համահիմնադիր, մարդու իրավունքների պաշտպան դոկտոր Էվելինա Օչաբը «Forbes» պարբերականում հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին և դրա միջազգային արձագանքին։
«Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակի մասին հաղորդագրություններին վերջապես պետք է լուրջ վերաբերել և համապատասխան քայլեր ձեռնարկել։
Քանի որ Լեռնային Ղարաբաղը սովամահ է լինում, միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, ինչպես դա արել է վերջին ութ ամսում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շտապ օգնություն է պահանջում՝ առանց որևէ այլ արդարացման»,- հոդվածում եզրակացրել է իրավապաշտպանը։
Նշենք, որ դոկտոր Էվելինա Օչաբը մասնագիտացված է ցեղասպանության թեմայով՝ հատուկ ուշադրություն դարձնելով ողջ աշխարհում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հալածանքներին։
Նա անդրադարձել է ԴԱԻՇ-ի կողմից իրականացված ցեղասպանությանը Սիրիայում և Իրաքում, արևմտյան Աֆրիկայում «Բոկո Հարամի» վայրագություններին, Մյանմայում Ռոհինջայի մուսուլմանների իրավիճակին և Չինաստանի ույղուրների հարցին։
Դոկտոր Օչաբը գրել է ավելի քան 30 զեկույց ՄԱԿ-ի համար և բանավոր ու գրավոր զեկույցներ է ներկայացրել Մարդու իրավունքների խորհրդում, փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի ֆորումում, ԵԽԽՎ-ում և այլ միջազգային կազմակերպություններում։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…