Լրահոս 24/7

«Պատիվ ունեմ» խմբակցության արձագանքը ԱՀ ԱԺ նախագահի ընտրությանը

Ս.թ. օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը արձանագրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարումից է կախված ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունըԱրցախի Ազգային Ժողովը, լինելով առաջնային մանդատով օժտված պետական մարմին, մեծ դերակատարում ունի Արցախի առջև ծառացած ոչ միայն ներպետական, այլև միջազգային մարտահրավերների հաղթահարման հարցում։

Հայաստանի Հանրապետության այսօրվա կառավարիչների կրավորական կեցվածքը Արցախի ճակատագրի հարցում հանդիսանում է պետական լծակներին տիրապետող, սակայն մարգինալացված մի խմբակի կարծիք և չի արտացոլում ՀՀ քաղաքացիների մոտեցումները։

Արցախի Հանրապետության ներքաղաքական դաշտում որոշ գործիչների արկածախնդիր, իսկ առանձին դեպքերում՝ ադրբեջանական շահերից բխող հայտարարությունները, ինչպես նաև ստեղծված իրավիճակը իշխանության հասնելու համար օգտագործումը կարող է կասկածի տակ դնել Արցախի Հանրապետության գոյությունը։

Ելնելով վերոշարադրվածից՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը.

Շնորհավորում է Դավիթ Իշխանյանին այս բարդ իրավիճակում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Ողջունում է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի, որպես ընտրված ներկայացուցչական մարմին, դերակատարման բարձրացմանն ուղղված քայլերը։

Ստեղծված իրավիճակում ազգային կարող և առողջ ուժերի համախմբումը այլընտրանք չունիՀաստատակամ է իր տիրապետության տակ գտնվող ողջ գործիքակազմով շարունակել ծառայել Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը՝ չզատելով ու նույնականացնելով դրանք Հայաստանի Հանրապետության շահերին` վստահ է, որ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր նախագահը հետևողական աշխատանք է տանելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ և պատրաստ է շարունակել կուսակցական ու խորհրդարանական դիվանագիտության խողովակներով նպաստել այդ գործընթացին։

Թիվ 1

Recent Posts

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը ամբողջապես դելիմիտացվել և դեմարկացվել է

Բիշքեկում Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը պետական սահմանի մասին համաձայնագիր են…

26 minutes ago

Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…

1 hour ago

ՌԴ-ն Արցախի իշխանություններին չի տեղեկացրել սեպտեմբերի 19-ի հարձակման մասին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…

1 hour ago

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

14 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

16 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

16 hours ago