Արցախ
11.08.2023

Ինչպես է Արցախը դիմադրում հումանիտար ճգնաժամին

Ինչպես է Արցախը դիմադրում հումանիտար ճգնաժամին

Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջությամբ շրջափակելու հետևանքով երկրում հումանիտար ճգնաժամն արդեն ոչ թե օրեցօր է սրվում, այլ ժամ առ ժամ։

Մարդիկ սննդի, առաջին անհրաժեշտության իրերի պակասի կամ առհասարակ չլինելու պատճառով սկսել են բարտերային տարբերակով միմյանց օգնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանը։

«Մենք արդեն մոտ 2 ամիս է` ահավոր, ուղղակի սարսափելի վիճակում ենք։ Այստեղ պաշար չի մնացել մինչև հունիսի 15-ը տեղափոխված բեռներից։ Արցախցիներն առավոտից երեկո դժվարություններ հաղթահարելով են անցկացնում։ Խանութներում դատարկություն է, որևէ բան գտնելն արդեն անհնար։

Հիմա սոցցանցերում խմբեր կան, որտեղ մարդիկ գրում են, թե ով ինչի կարիք ունի ու բարտերային տարբերակով փոխանակում են ապրանքները։ Հիմնականում ձեթ, շաքարավազ, հիգիենայի պարագաներ են ցանկանում մարդիկ գտնել, վառելիք, բայց առհասարակ ամեն ինչի մասին էլ հայտարարություններ կան»,– նշել է Ասատրյանը։

Արցախցիները բարտերի միջոցով ձեթը փոխարինում են ծխախոտով, սուրճը` հացով, դեպքեր էլ լինում են, որ օճառն ուղղակի կիսում են ու մի մասը տալիս դրա կարիքն ունեցողին։ ՄԻՊ-ի օգնականն ասել է, որ բախտները բերել է, ամառ է, դեռ միրգ ու բանջարեղեն աճում է, սակայն այս առումով էլ խնդիր կա. վառելիք չկա` ապրանքը գյուղերից քաղաք հասցնելու համար։

Մերի Ասատրյանը վստահեցրել է, որ արցախցին այսօր ապրում է 1 օրով, քանի որ այնքան է զբաղված այդ օրը սնունդ կամ առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերելով, որ չի հասցնում վաղվա մասին մտածել։ Այս ամենի հետ մեկտեղ, Արցախում խախտված են գազի, էլեկտրականության, ջրի մատակարարումները։

«Այնպես չէ, որ դեկտեմբերից մինչև հունիս այնքան ապրանք է բերվել Արցախ, որ կարող էր ամբողջությամբ հերիքել նման իրավիճակում, իսկ այս 2 ամսվա ընթացքում առհասարակ վիճակն ավելի ահավոր է դարձել։ Մարդիկ սովի են մատնվում, և սա մեզ տանում է դեպի ցեղասպանություն, ինչքան էլ, որ դա դաժան հնչի»,– ընդգծել է Արցախի ՄԻՊ–ի օգնականը։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է