Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 15-ին ընդունել է մեր հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպական միության հետ հարաբերությունների ամրապնդման ու խորացման, Հայաստանի կայուն զարգացման գործում դեսպանի ունեցած մեծ ներդրման համար:
«Ճանաչելով Ձեզ եւ տեսնելով մեր երկրի համար Ձեր սրտացավ աշխատանքը ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցերում՝ վերահաստատում եմ ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը եւ ջանքեր չխնայելու պատրաստակամությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Նա ընդգծել է դեսպանի անմիջական մասնակցությունն այն ծրագրերին, որոնք ուղղված են աջակցելու Հայաստանի հարավային շրջանների զարգացմանը եւ դիմակայունության ամրապնդմանը:
Ի պատասխան Անդրեա Վիկտորինը հավաստիացրել է, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը, ինչպես նաեւ ԼՂ հումանիտար իրավիճակին առնչվող օգոստոսի 16-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման եւ ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անդրեա Վիկտորինին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի…
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…
Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…